Սպասված բոլոր տեղումները հիմա թափվում են Թուրքիայի վրա ու չեն գալիս Հայաստան. Գագիկ Սուրենյան

Դիտումներ 207

Սպասված բոլոր տեղումները հիմա թափվում են Թուրքիայի վրա ու չեն գալիս Հայաստան. Գագիկ Սուրենյան

«Այսօր արեւը կարճատեւ երեւաց՝ 10 րոպե, նորից փակվեց: Հիմա ամբողջ Արարատյան դաշտը, Երեւանը նորից ամպամածության մեջ են: Ամպամածությունն ու մառախուղը առաջիկա 5 օրերին եւս կպահպանվեն, մի փոքր թուլացում հնարավոր է միայն ցերեկային ժամերին»,- կանխատեսումները մեզ հետ զրույցում ներկայացրեց «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Հիշեցնելով, որ հունվարը տեղումնառատ ամիս էր կանխատեսվել՝ օդերեւութաբանը բացատրեց, թե որն է պատճառը, որ տեղումներ չեն գրանցվում:

 

 

 Հայաստանի տարածքում հաստատված անտիցիկլոնը չի շտապում հեռանալ: Այն հայկական լեռնաշխարհի վրա մի այնպիսի արգելափակող «օդային պատ» է ստեղծել, որը դժվարացնում է նույնիսկ այլ երկրներից ցիկլոնների ներթափանցումը: Այդ է պատճառը, որ առաջիկա 5 օրերին եւս Արարատյան դաշտում եւ Երեւանում չեն սպասվում ո՛չ տեղումներ, ո՛չ էլ արեւային եղանակ:

 



«Այսօր արեւը կարճատեւ երեւաց՝ 10 րոպե, նորից փակվեց: Հիմա ամբողջ Արարատյան դաշտը, Երեւանը նորից ամպամածության մեջ են: Ամպամածությունն ու մառախուղը առաջիկա 5 օրերին եւս կպահպանվեն, մի փոքր թուլացում հնարավոր է միայն ցերեկային ժամերին»,- կանխատեսումները մեզ հետ զրույցում ներկայացրեց «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Հիշեցնելով, որ հունվարը տեղումնառատ ամիս էր կանխատեսվել՝ օդերեւութաբանը բացատրեց, թե որն է պատճառը, որ տեղումներ չեն գրանցվում:

 



«Այդ անտիցիկլոնը հայկական լեռնաշխարհի վրա «արգելափակում» է արել ու «օդային պատ» է ստեղծել: Բոլոր տեսակի տեղումնաբեր ցիկլոնները չեն կարողանում գալ Հայաստան, բեռնաթափվում են Թուրքիայի վրա: Այսինքն՝ մեր սպասած բոլոր տեղումները, հիմա թափվում են Թուրքիայի վրա ու չեն գալիս Հայաստան: Թուրքիայում բնակավայրեր կան, որ ձյան ծածկն արդեն 3 մետր է. աննախադեպ ձյան տեղումներ են գրանցվել ու այս պահին էլ դեռ տեղումները շարունակվում են»,- ասաց Սուրենյանը:
Անդրադառնալով Երեւանում սպասվող ջերմաստիճանին՝ օդերեւութաբանության կենտրոնի պետն ընդգծեց, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվելու. «Գիշերային ժամերին սպասվում է -12-14 աստիճան, ցերեկային ժամերին՝ -5-7 աստիճան ցուրտ»,- ընդգծեց նա:



Ամենաընթերցվածը