Նիհարեք սև պղպեղի օգնությամբ

Դիտումներ 182

Նիհարեք սև պղպեղի օգնությամբ

Սև պղպեղը կարող է օգնել ավելորդ քաշից ազատվել ցանկացող մարդկանց:

Այս համեմունքն օգնում է այրել ավելորդ կալորիաները, քանի որ արագացնում է օրգանիզմում նյութափոխանակությունը:

Այդ պատճառով էլ, չնայած այրող համին, որն առաջին հայացքից պետք է ախորժակ գրգռի, ավելորդ քաշ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում այս համեմունքն ավելացնել ուտեստներին:

Այս համեմունքի գլխավոր գործող բաղադրիչը պիպերինն է. այն ալկալոիդ է, որն էլ սև պղպեղի հատիկներին կծվություն է տալիս:

Չորացված համեմունքում այդ նյութի քանակությունը կարող է հասնել ընդհանուր զանգվածի 9%-ի:

 

Մարդու օրգանիզմի նյարդային և մարսողական համակարգերի վրա դրա ազդեցությունն էլ հետաքրքրել է մասնագետներին:

Պարզվում է՝ այն արագացնում է նյութափոխանակությունն ու աշխուժացնում նյարդային համակարգը:

Հարկ է նկատել, որ սև պղպեղի փորձարարական ծրագիրը երկար ժամանակ անցկացվել է միայն լաբորատորիաներում:

 

Իսկ այդ նշանակում է, որ հիմա բավական ժամանակ է հարկավոր՝ գիտականորեն ստացված արդյունքի բժշկական հիմնավորումը ստանալու համար:

Գիտնականները ծրագրում են սև պղպեղն ավելացնել նյութափոխանակության խանգարմամբ տառապող մարդկանց սննդակարգում:



Ամենաընթերցվածը