Ազատվեք ողնաշարի ցավից

Դիտումներ 195

Ազատվեք ողնաշարի ցավից

Ընդամենը 100 տարի առաջ ողնաշարի ցավերն ու այնպիսի հիվանդությունները, ինչպիսին է օստեոխոնդրոզը, ի հայտ էին գալիս միայն ծերունական տարիքում: Այսօր, սակայն, այս հիվանդություններով տառապում են նույնիսկ երիտասարդները: Սրա պատճառն այն է, որ մարդիկ նստակյաց կյանք են վարում՝ ամբողջ օրը գտնվելով համակարգչի առջև: Բարեբախտաբար, օստեոխոնդրոզը հեշտ է բուժվում:

Ըստ fithacker.ru-ի՝ կարևորը խնդրին համալիր մոտեցումն է: Ձեզ ենք առաջարկում ողնաշարի պարանոցի բաժնի աղային մերսում: Միջոցը, որի մասին խոսելու ենք, մեզ է հասել մոնղոլական բժշկությունից:

Ձեզ անհրաժեշտ է

  • 1 թ/գ խոշոր աղ
  • 2 ճ/գ ձիթայուղ

 



Խոշոր աղը խառնեք ձիթապտղի յուղով: Լավ կլինի ոչ ռաֆինացված ձեթ վերցնել: Ստացված խառնուրդը քսեք ողնաշարին և լավ մերսեք: Նման մերսումը պետք է տևի 10 րոպե: Աղի մնացորդները լվացեք ջրով:

Առաջին իսկ օգտագործումից հետո պարանոցի ցավերը կհանգստանան: Մի քանի օր անց ակնհայտ փոփոխություններ կնկատեք:

Արևելքում նաև պնդում են, որ այս հիվանդությունը կապված է աչքերի հետ: Այդ իսկ պատճառով նմանատիպ մերսումն օգնում է նաև տեսողական խնդիրների դեպքում:



Ամենաընթերցվածը