Ազատվեք տարիներ շարունակ ձեզ տանջող ցավից

Դիտումներ 251

Ազատվեք տարիներ շարունակ ձեզ տանջող ցավից

Եթե քրոնիկ ցավերից հոգնել եք, չի նշանակում, որ միակ միջոցը ցավազրկող դեղերի օգտագործումն է: Գոյություն ունեն բնական միջոցներ, որոնք հեշտությամբ կարող են օգնել այս հարցում:

lifter.com.ua կայքը ներկայացնում է ֆրանսիական ժողովրդական բժշկության մեջ հայտնի մի բաղադրատոմս, որն օգնում է բուժել նույնիսկ քրոնիկ ցավերը:

Ձեզ անհրաժեշտ է խառնել չզտված ձիթապտղի յուղն ու ծովի աղը: Սրանից հետո ընդմիշտ կմոռանաք անընդմեջ տանջող ցավերի մասին:

Ձեզ անհրաժեշտ է

  • 10 ճ/գ աղ
  • 20 ճ/գ ձիթապտղի յուղ

Աղն ու յուղը խառնեք ապակե տարայի մեջ: Կափարիչը ծածկեք և դրեք չոր և մութ վայրում, թող մնա մի քանի օր: Աղն ու յուղը բնականոն կերպով խառնվում են:

Ամեն առավոտ անհրաժեշտ է մի փոքր քանակությամբ յուղը քսել այն հատվածներին, որտեղ ցավ եք զգում, ապա նուրբ շարժումներով մերսել: Պրոցեդուրան առաջին անգամ պետք է տևի 2-3 րոպե, և ամեն հաջորդ անգամ՝ 2-3 րոպե ավելի: Կրկնեք այնքան ժամանակ, մինչև զգաք, որ ցավն անցել է: Անհրաժեշտության դեպքում պրոցեդուրան երկարացրեք մինչև 20 րոպե:

 



Մերսումից հետո մաշկը մաքրեք խոնավ և փափուկ սրբիչով:

Հաշվի առեք, որ պրոցեդուրան կարող է մաշկի չորություն և գրգռվածություն առաջացնել: Այդ իսկ պատճառով պետք է խոնավեցնող քսուք օգտագործել:

Արդեն 10-րդ օրը կզգաք, որ լավացել է արյան շրջանառությունը, մկանները կսկսեն վերականգնվել, ոսկրային համակարգը կամրանա, կլավանա տեսողությունը, օրգանիզմում ավելի քիչ տոքսիններ կլինեն, կկարգավորվի նյութափոխանակությունը:



Ամենաընթերցվածը