Արագացրեք նյութափոխանակությունն ու ազատվեք կուտակված տոքսիններից

Դիտումներ 155

Արագացրեք նյութափոխանակությունն ու ազատվեք կուտակված տոքսիններից

Տոներին յուղոտ կերակուրներ ուտելը դառնում է ամենօրյա սովորություն: Սակայն, երբ տոներն ավարտվում են, օրգանիզմում մնում են միլիոնավոր տոքսիններ, որոնք ազդում են ոչ միայն՝ մեր առողջության վրա, այլև՝ արտաքինի:

Բարեբախտաբար, գոյություն ունեն բնական բաղադրատոմսեր, որոնք օգնում են ազատվել տոքսիններից՝ առանց ավելորդ ջանքեր գործադրելու: healthyfoodteam կայքն առաջարկում է մի բաղադրատոմս, որը հրաշալի կերպով մաքրում է տոքսիններն ու այրում է ավելորդ ճարպերը՝ այսպիսով խթանելով քաշի կորուստը:

Բաղադրություն

1 բաժակ լոլիկի հյութ
Կես կիտրոնի հյութ
2 ճ/գ աղացած կոճապղպեղ
Կծու պղպեղ
Նեխուրի 2 ձողիկ
 



Բոլոր բաղադրիչները բլենդերով խառնեք՝ բացի նեխուրից: Հյութը խմեք՝ ընթացքում ուտելով նեխուրը:

Օրվա ընթացքում խմեք այս հյութից 3 բաժակ՝ հիմնական կերակուրների արանքում: Հյութը կարող եք պահել սառնարանում:



Ամենաընթերցվածը