Կանաչ լոբու պատրաստման յուրահատուկ տարբերակ․ Իսկապես կհավանեք

Դիտումներ 402
Կանաչ լոբու պատրաստման յուրահատուկ տարբերակ․ Իսկապես կհավանեք

Ամռանը միրգ-բանջարեղենը բավականին առատ է և կարող եք համեղ ուտեստներ պատրաստել։ Իսկ կանաչ լոբին այնքան օգտակար հատկություններ ունի, որ միայն օգուտներ կբերի մեր օրգանիզմին։

 

 

Ձեզ ենք ուզում ներկայացնել կանաչ լոբով պատրաստվող ամենահամեղ ուտեստներից մեկի բաղադրատոմսը։ Այնքան համեղ է, որ այս օրերին ամեն օր պատրաստում եմ։ Ճաշատեսակը պատրաստելու համար անհրաժեշտ է ՝

Բաղադրամասեր

 


0.5 կգ կանաչ լոբուն՝

2 հատ բուլղարական պղպեղ,

2 հատ գազար,

մի քանի ճյուղ նեխուր,

1 պճեղ սխտոր,

1 հատ սոխ,

2 հատ լոլիկ,

արևածաղկի ձեթ,

աղը, պղպեղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կանաչ լոբին ընտրել, լվանալ, թելերը մաքրել, ծղոտաձև կտրատել, աղ գցած ջրում եփել և մաղով քամել: Պատրաստել սոխառած։ Գազարը, բուլղարական պղպեղը, նեխուրը, սխտորը կտրտել ծղոտաձև, դնել սոխառածով կաթսան, վրան ջուր լցնել այնքան, որ մթերքները միայն ծածկվեն և եփել:

Դրանից հետո բանջարեղենի վրա ավելացնել կանաչ լոբին, կտրտած լոլիկը, լցնել արևածաղկի ձեթ, և մարմանդ կրակով եփել մինչև պատրաստ լինելը։ Կանաչ լոբին բանջարեղենի հետ մատուցել վրան մաղադանոս ցանած:

 

Կանաչ լոբին պարունակում է բետաին, որը նպաստում է քոլինի գոյացմանն օրգանիզմում։ Քոլինը մեծ քանակությամբ պարունակվում է մայրական կաթի մեջ, այն նպաստում է մանկիկի մտավոր զարգացմանը։ Կարևոր է իմանալ, որ կանաչ լոբին չի կարելի ուտել հում վիճակում։ Հարուստ է վիտամիններով` բետա-կարոտին-400 մկգ (100 գ հումքի մեջ)։

 

 

E-100 մկգ, ֆոլիացին-36 մկգ, նիկոտինաթթու-500 մկգ։ Հասունացած սերմերը պարունակում են մոտ 25 տոկոս սպիտակուցներ և 20 տոկոս բույսին բնորոշ լուծվող բյուրեղային սպիտակուց (ֆասեոլին), 50 տոկոս ածխաջրեր, 2 տոկոս ճարպ, այդ թվում` օրգանիզմին պիտանի խոլեստերին, բջջանյութ, լեցիտին, վիտամիններ, օրգանական թթուներ։

 

Ամենաընթերցվածը