Ինչպե՞ս պարզել երեխայի սեռը. ժողովրդական մեթոդներ

Դիտումներ 1204

Ինչպե՞ս պարզել երեխայի սեռը. ժողովրդական մեթոդներ

Ապագա երեխայի սեռը հետաքրքրում է յուրաքանչյուր կնոջ, սակայն որոշ կանայք չեն վստահում ուլտրաձայնային հետազոտությանը և այստեղ «օգնության» են գալիս ժողովրդական մեթոդները:

Առավել լայն տարածված մեթոդներից մեկը երեխայի սեռի որոշումն է մոր որովայնի տեսքից ելնելով:

Ընդունված է կարծել, որ որոշակիորեն սուր և դեպի աջ թեքված որովայնը արու զավակի ծնվելու նախանշան է:

Իր հերթին որովայնի կլորությունն ու դեպի ձախ թեքումը՝ նշանակում է, որ աղջիկ է ծնվելու:

Երկրորդ մեթոդը կապված է ապագա մոր արտաքին տեսքի հետ: Ընդունված է կարծել որ ապագա դուստրը վերցնում է մոր գեղեցկությունը, իսկ արու զավակի դեպքում մոր արտաքին տեսքը էական փոփոխություններ չի կրում:



Երրորդ մեթոդը հղիության սկզբնական փուլում ուժեղ տոքսիկոզի առկայություն է, որը սովորաբար ասոցացվում է տղա երեխա ունենալու հետ:

Չորրորդ մեթոդը կապված է ապագա մոր գաստրոնոմիկ նախասիրությունների հետ: Եթե հղի կինը ավելի շատ նախընտրում է քաղցրավենիք, ապա կծնվի աղջիկ, իսկ եթե աղի ուտեստներ` տղա:

 

Եթե սեռական ակտը տեղի է ունեցել օվուլիացիայի պահին, ապա պետք է սպասել տղայի, իսկ եթե ավելի վաղ ապա` աղջկա: Այս մեթոդի հետ համաձայն են նաև որոշ բժիշկներ:

Իմիջայլոց՝ ճաղատության հակված տղամարդկանց մոտ հաճախ տղաներ են ծնվում:



Ամենաընթերցվածը