Ինչպես մաքրել համակարգչի կամ հեռուստացույցի էկրանը

Դիտումներ 279

Ինչպես մաքրել համակարգչի կամ հեռուստացույցի էկրանը

Եթե անգամ Դուք չունեք երեխաներ կամ ընտանի կենդանիներ, միևնույն է Ձեր համակարգչի կամ հեռուստացույցի էկրանը ժամանակի հետ ձեռք կբերեն տհաճ բծեր ու հետքեր: Հենց այդ պատճառով, մենք ներկայացնում ենք, թե ինչպես է պետք մաքրել նման սարքերի էկրանները, այդ թվում նաև՝ նոթբուքերի և iPad-ների:

Եթե անցակցնենք արագ հարցում LCD կամ HDTV արտադրողների մեջ, թե ինչպես է պետք մաքրել համակարգչի կամ հեռուստացույցի էկրանները, ապա կլսենք ավելի շատ նրա մասին, թե, ինչ չի կարելի անել:

Օրինակ, թե ինչ պետք չէ անել՝

Մի՛ օգտագործեք աերոզոլային սփրեյեր, տարբեր մաքրող լուծույթներ և չոր սպունգեր:

Մի՛ օգտագործեք ոչինչ բացի գոլ ջրից:

Եթե հնարավոր է, ապա առհասարակ մի՛ օգտագործեք հեղուկ:

Մի՛ ցողեք հեղուկն անմիջապես էկրանին:

Մի՛ օգտագործեք չոր կտոր:

Մի՛ փորձեք մատով կամ սուր իրերով հեռացնել համառ հետքերը:

 



Ինչ է պետք անել՝

Օգտագործե՛ք ոչ թաց, փափուկ, առանց գծերի կտոր, ցանկալի է միկրո-ֆիբերային կառուցվածքի, որը կարող են Ձեզ տալ տեխնիկա գնելիս:

Անհրաժեշտության դեպքում օգտագործե՛ք նաև օճառի ու ջրի նուրբ լուծույթ:

Հաշվի առնելով ողջ վերոնշյալ ինֆորմացիան՝ ահա մեր հիմնական խորհուրդը.

Սկզբում փորձե՛ք մաքրել էկրանը չոր կտորով: Եթե դա չի օգնում, ապա գործի դրե՛ք նաև օճառի ու ջրի լուծույթը: Սկզբում չոր կտորով սրբե՛ք փոշին, ապա, թրջելով և քամելով մյուս կտորը, զգուշորեն մաքրե՛ք էկրանը: Այնուհետև լվացե՛ք օճառոտ կտորը, քամե՛ք այն և էկրանից հեռացրե՛ք օճառի հետքերը: Ի վերջո, կրկին չորացրե՛ք էկրանը ոչ թաց կտորով:



Ամենաընթերցվածը