Բոլորը այս կնոջը նախանձում են․ ոչ մի խնդիր մաշկի հետ, կնճիռներ չես տեսնի․ նա կիսվեց իր գաղտնիքով
Հարգում եմ տարեց մարդկանց, միշտ ուշադիր լսում եմ նրանց:
Հպարտորեն կարող եմ ասել, որ ինձնից 2 անգամ մեծ ընկերներ ունեմ:
Օսլայով դիմակի բաղադրատոմսը ինձ ասել է կին, որի իրական տարիքը ստույգ ոչ ոք չգիտի, այդպիսի թարմ դեմք հազվադեպ կհանդիպես նույնիսկ երիտասարդների շրջանում:
Նույնիսկ մեկ պրոցեդուրայից հետո դեմքի մաշկը կձգվի և կփայլի:
Դեմքի դիմակ օսլայով
Բաղադրիչները՝
- 1 ճ. գ. օսլա
- 1 թ. գ. աղ
- 1 թ. գ. մեղր
- Մի քիչ տաք կաթ
Կիրառումը
Խառնիր դիմակի բոլոր բղադրիչները մինչև շիլա դառնալը:
Դիմակը քսիր դեմքի մաքուր մաշկի վրա:
Դիմակը պահիր 30րոպե:
Զգուշությամբ բամբակի միջոցով հեռացրու խառնուրդի մնացորդները, լվա դեմքդ:
Օսլայով և եղերդով
Օսլայով դիմակները ձգում են մաշկը, տոնուս են տալիս, ակտիվացնում են մաշկային ծածկույթում տեղի ունեցող ներքին գործընթացները:
Այս խառնուրդներում առկա լրացուցիչ բաղադրիչները միայն ուժեղացնում են օսլայի ազդեցությունը:
Բաղադրիչները՝
- 4 ճ. գ. օսլա
- 4 ճ. գ. թթվասեր
- 3 ճ. գ. եղերդի փոշի
Կիրառումը՝
Դիմակի բոլոր բաղադրիչները խառնիր մինչև թանձրանալը:
Քսիր դեմքի մաքուր մաշկին:
Դիմակը լվա քսելուց 30 րոպե անց:
Օսլայով և ձվի սպիտակուցով դիմակ
Բաղադրիչները՝
- 1 ճ. գ. կարտոֆիլի օսլա
- Մի քիչ եռացրած ջուր
- 1 ձվի սպիտակուց
- 0,5 թ. գ. կիտրոնի հյութ
Կիրառումը՝
Օսլան խառնիր ջրին մինչև թանձրանալը:
Ավելացրու 1 ձվի սպիտակուց և մի քիչ կիտրոնի հյութ: Խառնիր ամենը:
Պետք է մածուցիկ զանգված ստացվի, որը հարմար կլինի քսել դեմքին:
Դիմակը քսիր դեմք մաքուր մաշկին և թող 40 րոպե:
Դիմակը հանիր տաք ջրով թրջված բամբակով:
Կնճիռների դեմ օսլայով դիմակը կփոխարինի բոտոքսին: Որքան շուտ սկսես այսպիսի դիմակներ անել, այնքան լավ կլինի, պետք չէ սպասել մաշկի տարիքային փոփոխություններին: