Ապրիլի 15-ի աստղագուշակը

Դիտումներ 134

Ապրիլի 15-ի աստղագուշակը

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հաջող օր է: Շատ բարդ գործեր մեծ ոգևորությամբ կստանձնեք, այդ պատճառով էլ հաջողություններ կարձանագրեք դրանց մեջ: Կկարողանաք լուծել երկար ժամանակ հանգիստ չտվող հարցերը: Հավանական են լավ նորություններ, հաճելի անակնկալներ: Օրը հարմար է ոչ ֆորմալ միջավայրում շփման, միջոցառումներին մասնակցության համար:

Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, լավ տպավորություն կթողնեք շրջապատի վրա: Չեն բացառվում սիրային արկածները, ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որը շատ կարևոր կլինի ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հաճելի կանցնի ու լավ նորություններ կբերի: Նրա առաջին կեսն այնքան էլ արդյունավետ չի լինի. շատ ժամանակ կծախսվի դատարկ խոսակցությունների, անիմաստ վեճերի վրա: Հավանական են տարաձայնություններ մտերիմների հետ, վեճեր դատարկ բաների պատճառով: Սակայն ձեր ուժերի սահմաններում կլինի խաղաղություն ու փոխհասկացողություն պահպանելը, կկարողանաք խուսափել կոնֆլիկտներից:

Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք զբաղվել կարևոր գործերով, ավարտին հասցնել ավելի վաղ սկսած աշխատանքը: Լավ շրջան է ուղևորությունների, պայմանների փոփոխության համար: Չեն բացառվում դրամական մուտքերն ու հաջող գնումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շփման համար լավ օր է: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք հին ու նոր ծանոթների հետ, շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Անկեղծությունը կօգնի շահել շրջապատի համակրանքը: Ընկերների ու հարազատների հետ կարող եք պայմանավորվել համատեղ գործողությունների մասին, ընդհանուր պլաններ կազմել: Հավանական են անսովոր, հետաքրքիր իրավիճակներ, որոնք կօգնեն լավ կողմերից ինքնադրսևորվել:

Հնարավոր են դրամական մուտքեր: Ներքին ձայնը կհուշի՝ ինչպես տնօրինել գումարը: Կարևոր ֆինանսական հարցերի լուծման համար ամենահարմարը օրվա երկրորդ կեսն է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հաջող ու արգասաբեր կլինի: Կարող եք կարևոր հարցեր լուծել, հասնել վաղուց դրված նպատակներին: Ամեն ինչ հեշտ չի տրվի, սակայն պատրաստ կլինեք համառություն ու ջանքեր գործադրել: Հավանական են հաճելի ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան, եթե ինքներդ այդպես ցանկանաք:

Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, նվերներ, անակնկալներ: Կարող եք գնումներ կատարել: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի մտերիմներին վերաբերող նորություններով: Այս ժամանակահատվածը հարմար է ուղևորությունների, պայմանների փոփոխության, հին ծանոթների հետ հանդիպումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսը դժվար կլինի շփման տեսանկյունից: Հազիվ թե կարողանաք ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում ավելի վաղ կես խոսքից հասկանում էիք: Խուսափեք մտերիմների հետ կոնֆլիկտներից. եթե խաղաղություն պահպանեք, շուտով կկարողանաք հարթել հարաբերությունները: Հակված կլինեք սուր արձագանքել նկատողություններին, վիրավորվել նույնիսկ ամենաանմեղ կատակներից:

Զգույշ եղեք ֆինանսական գործերում, հետ կանգնեք չարդարացված ծախսերից, սպոնտան գնումներից: Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կմեծանա, հնարավորություն կունենաք զբաղվել ինչ-որ հետաքրքիր գործով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին հեշտ չի լինի վեճերից ու տարաձայնություններից խուսափելը. շատ ժամանակ ինքներդ կոնֆլիկտներ կհրահրեք, ձեզ սուր արտահայտություններ թույլ կտաք, երկիմաստ ու վիրավորական նկատողություններ կանեք: Ստիպված կլինեք հիշել հին խնդիրների մասին, զբաղվել դրանց լուծմամբ: Շատ Կույսերի մոտ այս պատճառով տրամադրության անկում կլինի:

Հնարավոր են անիմաստ ծախսեր, անհաջող գնումներ: Չեն բացառվում դրամական մուտքերը, որոնք սպասվածից քիչ կլինեն: Աստիճանաբար կմեծանա դրական միտումների ուժն, ու շատ դժվարություններ կմնան անցյալում: Երեկոյան մտերիմներին ու ձեզ համար թանկ մարդկանց օգնելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դժվարություններից հազիվ թե կարողանաք խուսափել, հատկապես՝ օրվա առաջին կեսին: Սա լարված շրջան է, երբ ցանկացած աննշան սխալ կարող է տհաճ հետևանքներ ունենալ: Հավանական են տարաձայնություններ մտերիմների հետ, չեն բացառվում գումարի կամ ունեցվածքի հետ կապված վեճերը: Հարաբերությունները կարող են երկար ժամանակով փչանալ, եթե զիջումների չգնաք:

Կարևոր հարցերի լուծումը լավ է հետաձգել: Հիմա ինչ-որ բան բաց թողնելու, չնկատելու ռիսկ կա: Հնարավոր են խնդիրներ ուսման մեջ: Օրը հարմար է հանգստի, ուժերը վերականգնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հետաքրքիր ու խոստումնալից օր է: Նոր գործեր ու պլաններ կառաջանան, ոգևորությամբ կանցնեք նախկին մտահղացումների իրագործմանը, չեք վախենա դժվարություններից: Հեշտությամբ համախոհներ կգտնեք: Այսօր ձեզ աջակցող մարդիկ ժամանակի ընթացքում կարող են իսկական ընկերներ դառնալ:

Հաճելի կլինի ընկերների ու մտերիմների հետ շփումը, չեն հիասթափեցնի նաև սիրային ժամադրությունները: Հնարավոր է հարաբերությունների վերականգնում, որը ժամանակին շատ թանկ էր ձեզ համար: Հավանական են դրամական մուտքեր ու նվերներ, հաջող գործարքներ ու գնումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Խուսափեք գործերում խառնաշփոթից, աշխատեք գործել ըստ կազմած պլանի: Կարող եք նոր գործ ձեռնարկել այն դեպքում, եթե միայն սեփական ուժերի վրա եք հույս դրել, ոչ ոքից աջակցություն չեք ակնկալում: Հնարավոր են ոչ մեծ ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ:

Լավ օր է հին ընկերների ու հոգեհարազատ մարդկանց հետ շփման համար: Հարաբերությունները կարգավորելու հնարավորություն կլինի այն մարդու հետ, ում հետ վերջին շրջանում վիճել եք: Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրային ժամադրությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարդ, բայց հետաքրքիր օր է: Կարող եք շատ բան սովորել, տեղեկատվություն ստանալ, որը շուտով շատ պետք կգա: Հավանական են հաջողություններ ուսման մեջ, արժեքավոր տեղեկություն ու օգտակար փորձ ստանալու հնարավորություն կունենաք: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, ուրախ կլինեք շփվել նրանց հետ:

Օրվա առաջին կեսը հարմար է ստեղծագործական գործունեության, երևակայություն ու ոչ ստանդարտ մոտեցում պահանջող գործերի համար: Իսկ օրվա երկրորդ կեսին արժե կենտրոնանալ պրակտիկ հարցերի լուծման. այս ժամանակահատվածում լավ է ամպերում չսավառնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը շատ հաջող կլինի: Այս ժամանակահատվածը հարմար է նոր նախաձեռնությունների և նախկին գործերն ավարտին հասցնելու, երկար ժամանակ հանգիստ չտվող հարցերին պատասխաններ ստանալու համար: Հնարավորություն կունենաք հանդիպել ձեզ համար թանկ մարդկանց հետ, հաճելի ժամանակ անցկացնել նրանց հետ: Հավանական են հաճելի անակնկալներ ու նվերներ:

Օրվա երկրորդ կեսը ավելի լարված կլինի: Չեն բացառվում մտերիմների հետ տարաձայնությունները, գումարի, ունեցվածքի հետ կապված վեճերը: Մի շտապեք անձնական կյանքի վերաբերյալ որոշումներ ընդունելիս. այսօր դրանք հազիվ թե հաջող լինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հաջող կլինի, եթե չշտապեք կարևոր հարցերի լուծման հարցում: Հավանական են հակասական տեղեկատվությունն ու մտերիմների հետ տարաձայնությունները: Աշխատեք պահպանել սառնասրտությունն ու հոգեկան հավասարակշռությունը, ոչ մի կարևոր բան հույզերի ազդեցության տակ չանել:

Կարող եք ճամփա գնալ կամ երկարատև ճամփորդություն պլանավորել, պայմանավորվել այլ քաղաքներում ապրող հարազատների ու ընկերների հետ հանդիպման մասին: Հնարավոր են հաճելի ծանոթություններ ու անսպասելի հանդիպումներ հին ծանոթների հետ, որի համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4



Ամենաընթերցվածը