Այս նկարով ո՞վ կարող է ասել ՝ ինչ է սա

Դիտումներ 573

Այս նկարով ո՞վ կարող է ասել ՝ ինչ է սա

Եգիպտացորենի օգտակար հատկությունները․

Այս հացահատիկը բնության անգին նվերներից է: Եգիպտացորենի մեջ օգտակար է ամեն ինչ` և հատիկները, և տերևները, և մազիկները, և ցողունը:
Հայտնի է, որ եգիպտացորենը ԽՍՀՄ առաջնորդ Նիկիտա Սերգեևիչ Խրուշչովի սիրելի հացահատիկն էր, և նա կարգադրել էր, որպեսզի ցորենը և տարեկանի դաշտերը փոխարինվեն եգիպտացորենի դաշտերով: Եգիպտացորենն այն եզակի հացահատիկներից է, որի օգտակար հատկությունները զարմանահրաշ կերպով նպաստում են մի շարք հիվանդությունների ապաքինմանը:

 

 

Վիտամինային կոմպլեքս
vitamin100 գ եգիպտացորենի հատիկները պարունակում են 75 գ ջուր, 3.3 գ սպիտակուց, 1.1 գ ճարպ, 18գ ածխաջուր: Եգիպտացորենի մեջ առկա են В խմբի գրեթե բոլոր վիտամինները (В1, В2, В5, В6, В9), ինչպես նաև՝ վիտամիններ А-ն, Е-ն, К-ն, D-ն, С-ն, հանքանյութերից` մագնեզիում, կալիում, ֆոսֆոր, ցինկ, երկաթ, սելեն և այլն:

Վերը նշվածից հետևում է, որ շնորհիվ իր մեջ առկա В խմբի վիտամինների, եգիպտացորենն ամրացնում է նյարդային համակարգը և հիանալի պրոֆիլակտիկ միջոց է անքնության և դեպրեսիայի դեմ: К վիտամինի առկայությունը բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, վիտամին D-ն ամրացնում է ոսկորները և ատամները, բնության հակաօքսիդանտ վիտամին Е-ն անփոխարինելի է մազերի և մաշկի համար, վիտամին С-ն ամրապնդում է իմունիտետը, իսկ հանքանյութերի առկայությունը բարելավում է արյան շրջանառությունը և նյութափոխանակության գործընթացը:
Խոհարարության մեջ եգիպտացորենն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների մեջ, իսկ եգիպտացորենի ալյուրը կազմում է հրուշակեղենի, շիլաների և պուդինգների բաղադրատոմսի անփոխարինելի մասը:

 



Եգիպտացորենի շիլան, շնորհիվ իր մեջ պարունակվող մանրաթելի, շատ արդյունավետ է մարսողական խնդիրներ ունեցողների համար: Այն օգնում է փորկապության, թութքի խնդիրների ժամանակ և հիանալի պրոֆիլակտիկ միջոց է հաստ աղիի քաղցկեղը կանխելու և արյան մեջ խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար: Եգիպտացորենը պարունակում է մեծ քանակությամբ ֆոլիաթթու և հենց դրա շնորհիվ՝ անփոխարինելի է համարվում հղի կանանց և կերակրող մայրերի համար: Եգիպտացորենի հատիկների դեղին գույնն էլ վկայում է դրանում առկա կարոտինի մասին, որն անհրաժեշտ է լավ տեսողության և առողջ մաշկի համար:

Բոլորին հայտնի են եգիպտացորենի ձեթի առողջարար հատկությունները: Այն խորհուրդ է տրվում օգտագործել շաքարային դիաբետի, աթերոսկլերոզի և ճարպակալման խնդիրներ ունեցող մարդկանց:

 


Եգիպտացորենն իր հատկություններով օգտագործվում է ոչ միայն խոհարարության, այլև բժշկության մեջ: Հայտնի է, որ այն ունի վերքերն արագ բուժելու հատկություն  և օգտագործվում է մաշկային տարբեր հիվանդությունները  բուժելու  համար:Հատկապես շատ օգտակար են եգիպտացորենի մազիկները: Բժշկության մեջ այն լայնորեն կիրառում են՝ որպես լյարդի, միզամուղ և լեղու արտադրման միջոցներ:

Եգիպտացորենի մազիկների թուրմն օգտակար է խոլեցիստիտի, լեղապարկի և միզապարկի հիվանդությունների, ինչպես նաև շագանակագեղձի քաղցկեղի բուժման համար:

Եգիպտացորենի մազիկների մյուս կարևոր առողջարար հատկություններից են տոքսինների վնասազերծումը, նյութափոխանակության կարգավորումը: Այն  նպաստում է արյան մակարդմանը և ունի հանգստացնող ազդեցություն նյարդային համակարգի վրա: Ֆիտոթերապիայում եգիպտացորենի մազիկների թուրմը խորհուրդ է տրվում օգտագործել հոդացավերի դեպքում:

 



Դիետոլոգների հավաստմամբ՝ եգիպտացորենը չեզոքացնում է տապակած և յուղոտ ուտելիքների վնասը: Այդ պատճառով էլ  ճարպոտ սննդի սիրահարներին խորհուրդ է տրվում հաճախակի օգտագործել եգիպտացորենից պատրաստված ճաշատեսակներ: Եգիպտացորենի ձեթը խորհուրդ է տրվում օգտագործել բազմաթիվ դիետաների ընթացքում, քանի որ այն հեռացնում է օրգանիզմից վատ խոլեստերինը, տոքսինները: Որպեսզի ախորժակը սահմանափակվի՝ դիետոլոգները խորհուրդ են տալիս եգիպտացորենի ձեթ օգտագործել մի շարք դիետաներում:
Հիշեք, որ նույնիսկ ամենաօգտակար մթերքը կարող է ունենալ որոշ հակացուցումներ: Եգիպտացորենի ձեթ խորհուրդ չի տրվում օգտագործել այն անձանց, ովքեր հակում ունեն տրոմբների առաջացման, արյան մակարդման բարձրացման և տրոմբոֆլեբիտի:

Եգիպտացորենի ձեթը հակացուցված է ախորժակի բացակայության, խոցի, 12-մատնյա աղիի խնդիրների, ցածր քաշի դեպքում: Եգիպտացորենի ձեթ օգտագործելիս՝ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ:



Ամենաընթերցվածը