Տեսեք թե ինչ տեղի կունենա ձեր սրտի և վահանաձև գեղձի հետ, եթե ամեն օր ծիրան ուտեք
Ծիրանի կալորիականությունը շատ փոքր է՝ 42 կիլոկալորիա 100 գրամում, չի գիրացնում: Բայց ծիրանի չրի կալորիականությունը 232 կիլոկալորիա է 100 գրամում:
Ծիրանը պարունակում է շաքար, ինուլին, կիտրոնաթթու, գինեթթու, խնձորաթթու, В խմբի, С, Н, Е, Р, А վիտամիններ, երկաթ, կալիում, մագնեզիում, ֆոսֆոր:
Ծիրանի պարբերական օգտագործումը կօգնի կանխել վահանագեղձի հիվանդությունները: Ծիրանի բաղադրիչ պեկտինը կօգնի տոքսինները և շլակները դուրս բերել օրգանիզմից:
Ծիրանը հատկապես օգտակար է սրտանոթային համակարգի, երիկամների հիվանդությունների և ճարպակալման դեպքում:
Ծիրանն օգնում է լավացնել հիշողությունը, բարձրացնում է ուղեղի ակտիվությունը:
Ծիրանի կոմպոտը լուծողական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա:
Ծիրանն օգտակար է հիպովիտամինոզի դեպքում. Վատ սննդի պատճառով վիտամինների պակասի դեպքում այն նորմալացնում է մարսողությունը և նյութափոխանակությունը:
Ծիրանը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, ինչն անփոխարինելի է սրտանոթային համակարգի նորմալ աշխատանքի համար: Այն օգտակար է առիթմիայի, ստենոկարդիայի, կաթվածի դեպքում, երիկամների խնդիր ունեցողների համար:
Ծիրանը պարունակում է շատ ֆոսֆոր և մագնեզիում, որոնք լավացնում են հիշողությունը:
Ծիրանը պարունակում է երկաթ, ուստի հրաշալի համալրում է հղիների սննդակարգին, անեմիաների և տոքսիկոզի դեպքում:
Ինչպես թարմ, այնպես էլ չոր ծիրանը լուծողական ազդեցություն ունի: Ծիրանի հյութը նորմալացնում է ստամոքսի թթվայնությունը:
А վիտամինի շնորհիվ ծիրանը լավացնում է տեսողությունը, մաշկի վիճակը:
Ֆլավոնոիդների շնորհիվ ծիրանն ամրացնում է անոթային պատերը, ինչն օգտակար է երակների վարիկոզ լայնացման դեպքում:
Պեկտինը օրգանիզմը մաքրում է շլակներից և տոքսիններից, նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
Ծիրանը բնական հակաբիոտիկ է:
Ծիրանը կօգնի հաղթահարել օրգանիզմի ընդհանուր թունավորումը:
Ծիրանի օգտագործումը սահմանափակել պետք է դիաբետի, վահանաձև գեղձի և լյարդի հիվանդությունների դեպքում:
Ծիրանի կորիզը պետք է օգտագործել օրական 20 գրամից ոչ ավել, այլապես հնարավոր է թունավորվել: