Այս խմբի մարդկանց հակացուցված և արգելված է ուտել կեռաս

Դիտումներ 8576

Այս խմբի մարդկանց հակացուցված և արգելված է ուտել կեռաս

Կեռասի մասին բազմիցս խոսել ենք ՝ նշել օգտակար հատկությունները։ Կեռասը խորհուրդ է տրվում օգտագործել երկաթի պակաս ունեցող մարդկանց։ Կեռասը շատ օգտակար է նաև մաշկային խնդիրներ ունեցողներին։

 

 

Մեծ քանակությամբ կեռաս խորհուրդ չի տրվում ուտել գիրության հակում ունեցող մարդկանց և շաքարախտով հիվանդներին։ Կեռասը խորհուրդ չի տրվում նաև աղիքային խանգարումների դեպքում։

 



Կեռասը հակացուցված է այն մարդկանց ովքեր կեռասենուց ունեն ալերգիա և սրացումներ։ Կեռասը հակացուցված է նաև գաստրիտի սրացման ժամանակ։

 

 

Կեռասի վտանգավոր հատկությունները, ի՞նչ հիվանդություն կառաջանա, եթե չարաշահեք կեռասը

 



Կեռասի չարաշահումը կարող է հանգեցնել դիարեայի։ Դիարեան նույն փորլուծությունն է։ 

 

 

Որոշ մասնագետներ կարծում են, որ այդքան էլ վտանգավոր չէ կեռասը շաքարային դիաբետով հիվանդներին, սակայն զրուցելով մի շարք անվանի բժիշկների հետ, նշեցին, որ կեռասը վտանգավոր է դիաբետիկներին, բայց կարող են օրվա մեջ 3-4 հատ ուտել։ Պետք է զգալիորեն քչացնեք կեռասի օգտագործումը, եթե ունեք շաքարային դիաբետ։



Ամենաընթերցվածը