Խնդրում եմ գրեք այս տորթի անվանումը․ Այսօր պատրաստել եմ, բայց անունը չեմ հիշում

Դիտումներ 544
Խնդրում եմ գրեք այս տորթի անվանումը․ Այսօր պատրաստել եմ, բայց անունը չեմ հիշում

Այսօր ձեզ ենք ներկայացնում յուրահատուկ տորթի բաղադրատոմս։ Շատ համեղ, գեղեցիկ և ամենակարևորը այն պատրաստելը բարդ չէ և հաստատ ձեզ մոտ հիանալի կստացվի։

 

 

Բաղադրամասեր 


խմորի համար `
250 գրամ ալյուր, 
250 գրամ շաքարավազ, 
1 թեյի գդալ փխրեցուցիչ, 
5 հատ ձու, 

Կրեմի համար ` 
1 բաժակ կաթ, 
1 հատ ձու, 
2,5 ճաշի գդալ ալյուր, 
50 գրամ կարագ, 
130 գրամ շաքարավազ, 

Գլազուրի համար ` 


50 գրամ կարագ, 
4 ճաշի գդալ շաքարավազ, 
4 ճաշի գդալ թթվասեր, 
3 ճաշի գդալ կակաո, 
Վանիլին

 

Պատրաստման եղանակը 

 

 

Նախ պատրաստենք խմորը։ Հարկավոր է շաքարավազի վրա ավելացնեք  ձվերն ու վանիլինը։ Խառնելուց հետո ավելացրեք ալյուրն ու փխրեցուցիչը։ Լավ հարեք և ստացված զանգվածը լցրեք նախօրորք կարագապատած ջեռոցի տարայի մեջ թխեք։  

 

Կրեմը պատրաստելու համար անհրաժեշտ է հարել ձուն, վրան ավելացնելով շաքարավազը, ալյուրն ու կաթը։ Այն դրեք մարմանդ կրակի վրա և անընդհատ խառնեք, որպեսզի տակը չկպնի։ Կրեմը պատրաստ լինելուց հետո թողեք լավ սառի։

Իսկ գլազուրը պատրաստելու համար կաթսայի մեջ դրեք կարագի կտորները, դրեք այն մարմանդ կրակի վրա, որ կարագը հալվի:
Ավելացրեք կակաո, շաքարավազ, վանիլին և թթվասեր, խառնեք և եփեք մինչև շաքարավազը լուծվի: Պետք չէ որպեսզի գլազուրը եռա:

Երբ խմորը պատրաստ լինի, բաժանեք այն երկու մասի: Մի կեսին քսեք ամբողջ կրեմը, հետո ծածկեք բիսկվիթի մյուս մասով:

 

 

Հետո վրան լցրեք գլազուրը ու դրեք սառնարան երեք ժամով:

 

 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը