Ինչպես եփել շագանակը
Առանց շագանակի անհնար է պատկերացնել ֆրանսիական խոհանոցը․ հնագույն ժամանակներից այն օգտագործել են սննդի մեջ թե մեծահարուստ ֆրանսիացիները, թե հասարակ ժողովուրդը։ Հոկտեմբերին Ֆրանսիայում անգամ նշվում է ազգային տոն՝ Շագանակի օրը։
Այդ շրջանում յուրաքանչյուր փողոցում կարելի է զգալ այդ ընկույզի անուշ բույրը․ ֆրանսիացիները շագանակները բովում են մեծ թավաների մեջ՝ բաց կրակի վրա, դրանցից պատրաստում են ապուրներ, հաց և բլիթներ թխում, այն պատում են շաքարով, օգտագործում որպես աղանդեր։
Ինչպես ընտրել շագանակը
Գոյություն ունի ուտվող շագանակի երկու տեսակ՝ le marron և la châtaigne։ Առաջինը կատարյալ կլոր պտուղ է, որը պատյանի մեջ լինում է եզակի (սովորաբար շագանակի պատյանի մեջ լինում է մի քանի ընկույզ)․ հենց այսպիսի շագանակն են պատում շաքարով։ Սակայն, իրականում, ձևը չի ազդում համի վրա, կարևորը, որ շագանակը լինի մաքուր, հարթ և առանց ճաքերի։ Չմշակված պտուղները պետք է պահել սառը և մութ տեղում։
Ինչպես եփել շագանակը
Շագանակն ունի բավականին հաստ կեղև, և, եփելուց առաջ հարկ է դրա վրա Х-աձև կտրվածքներ անել։ Դրա շնորհիվ եփված շագանակը ավելի հեշտությամբ կմաքրվի։ Բացի այդ, կտրտված շագանակներն ավելի շուտ են եփվում։
Շագանակները պետք է գցել եռման ջրի մեջ և եփել 15 րոպե։ Գերադասելի է պատրաստի շագանակները տաք ջից հանել մեկական և անմիջապես մաքրել, ընդ որում՝ ինչպես կեղևը, այնպես էլ ներքին մաշկը․ եթե շագանակը սառչի, այս գործողության կատարումը մի փոքր կդժվարանա։ Խաշած շագանակներից կարելի է խյուս պատրաստել և որպես խավարտ մատուցել մսի հետ։
Շագանակները կարելի է ոչ միայն խաշել, այլ նաև բովել ջեռոցի մեջ։ Բովելուց առաջ հարկ է կտրվածքներ անել, հակառակ դեպքում շագանակները կարող են պայթել։ Այնուհետև շարել թխվածքի համար նախատեղված թղթով պարված տարրայի վրա, և մտցնել մինև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ՝ պահելով 15-20 րոպե։
Կարևորը՝ չափից դուրս չպահվեն ջեռոցում, հակառակ դեպքում գերբովված շագանակները կորցնում են խոնավությունը և պնդանում են։ Նախընտրելի է նաև արդեն պատրաստի շագանակները չթողնել «հետոյի»․ դրանք կչորանա և կդառնան անհամ։
Աղբյուր` LADYNEWS.am