Սոդան կօգնի ձեզ ազատվել հազից․ Այս միջոցը օգտակար է թե մեծերին, թե երեխաներին

Դիտումներ 854

Սոդան կօգնի ձեզ ազատվել հազից․ Այս միջոցը օգտակար է թե մեծերին, թե երեխաներին

Կաթի և սոդայի բաղադրատոմսը թույլ կտա ազատվել հազից՝ առանց մեծ ջանքերի և օրգանիզմը տարբեր քիմիական նյութերով վնասելու։

 

 

Կաթը, ինչպես և սոդան, վաղուց հայտնի է ժողովրդական բժշկության մեջ իր բուժիչ հատկություններով, սակայն քչերին է հայտնի այն բաղադրատոմսը, որը կօգնի արագ և հեշտությամբ ազատվել հազից՝ առանց դեղահաբերի վրա գումար ծախսելու։ Մեր հոդվածը կպատմի ձեզ, թե ինչպես կարելի է տանը հազի դեմ հրաշք ըմպելիք պատրաստել:

Այս ժողովրդական միջոցը պատրաստելիս շատ կարևոր է, որ կաթը չեռա։ Կարող եք տաքացնել, բայց չեռացնել, հակառակ դեպքում արդյունքը կարող է լրիվ հակառակը լինել։

Ահա տանը հազի դեմ սոդայով կաթնային ըմպելիք պատրաստելու հիմնական բաղադրատոմսերը.



Թարմ կաթը տաքացնել առանց եռացնելու, ապա ավելացնել 0,5 փոքր գդալ սոդա և հարել։ Ավելի շատ սոդա մի լցրեք կաթի մեջ, հակառակ դեպքում նման ըմպելիքի ընդունումը կարող է անսպասելի արդյունք տալ։ Միանգամից խմեք պատրաստված հազի դեմ միջոցը։

 

 

Մեկ այլ հիանալի հազի ըմպելիքի բաղադրատոմսը հետևյալն է. տաքացրեք 200 գրամ թարմ կաթ, ավելացրեք մեկ գդալ մեղր և կարագ, խառնեք այդ ամենը և ավելացրեք կես գդալ սոդա: Ստացված հազի դեմ ըմպելիքը լավ թափահարեք և խմեք քնելուց առաջ։

 

Հազի դեմ սոդայով կաթի մեկ այլ բաղադրատոմս պահանջում է այլ բաղադրիչներ: Հավի մեկ ձուն պետք է խառնել կարագի, շաքարավազի և մեղրի հետ, ավելացնել կես գդալ սոդա և վրան լցնել տաք կաթ։ Խմիչքը մանրակրկիտ խառնեք մինչև համասեռ լինի և ընդունեք միայն ուտելուց հետո։



Ամենաընթերցվածը