Ըմպելիքը, որը իջեցնում է ճնշումը, կարգավորում նյութափոխանակությունը և բուժում այս հիվանդությունները

Դիտումներ 412

Ըմպելիքը, որը իջեցնում է ճնշումը, կարգավորում նյութափոխանակությունը և բուժում այս հիվանդությունները

Ըմպելիքը, որի մասին այսօր կխոսենք, շատ օգտակար է, քանի որ պարունակում է կարմիր կաղամբ, որը պարունակում է հակաօքսիդներ, որոնք շատ օգտակար են օրգանիզմի համար։ Կաղամբը պարունակում է նաև հսկայական քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր:

Կարմիր կաղամբի օգուտները
Նվազեցնում է ճնշումը, ամրացնում արյան անոթները և դարձնում դրանք ավելի առաձգական։
Կաղամբի հյութը օրգանիզմից հեռացնում է տոքսինները, մաքրում է լյարդը։
Կարմիր կաղամբում պարունակվող ֆիտոնսիդները հայտնի են տուբերկուլյոզի բացիլների դեմ պայքարելու ունակությամբ։Կաղամբի հյութի կանոնավոր օգտագործումը կրկնակի նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։


 

Կաղամբի տերեւները կոմպրեսների տեսքով կարողանում են բուժել վերքերը, այրվածքները, թեթևացնել գլխացավը։ Ամրացնում է եղունգները։ Արագացնում է նյութափոխանակությունը և նորմալացնում մարսողության գործընթացը։

Ինչպես պատրաստել բուժիչ խմիչք․
Բաղադրիչներ

  • 300 գ կարմիր կաղամբ
  • 1 կանաչ խնձոր
  • մի բուռ թարմ ռեհան
  • մի բուռ թարմ անանուխ

Բոլոր բաղադրիչները մանր կտրատել և հարել բլենդերով մինչև հեղուկ զանգվածը։ Խմեք օրը 2 անգամ մեկ բաժակ ուտելուց առաջ։

 



Ինչ է կարելի և ինչ է արգելվում անել արևային այրվածքների դեպքում. Մի վնասեք ձեր առողջությունը

Մոտեցել են երկար սպասված ամառային արձակուրդները, և հանգստի մեկնելիս խիստ կարևոր է իմանալ արևային այրվածքներից արդյունավետ պաշտպանվելու և այրվածքների դեպքում առաջին բուժօգնության կանոնները:

Արևային այրվածքը, մաշկի վնասումն է՝ պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթների գերդոզավորմամբ:

 

 

Ինչպե՞ս զերծ մնալ արևային այրվածքներից

1. Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից ժամը 10-16-ն ընկած ժամանակահատվածում: Այս շրջանում արևի ճառագայթները հատկապես վտանգավոր են:

2. Շոգին կրել լայնեզր գլխարկ և չմոռանալ արևապաշտպան ակնոցների մասին:

3. Հետազոտությունները պարզել են, որ շոգ oրերին նախապատվությունը պետք է տալ մուգ կապույտ հագուստին, քանզի հենց այս գույնն է առավելագույն պաշտպանում մաշկը արևի ճառագայթների վնասակար ազդեցությունից:

4. Այրվածքների ևմաշկի քաղցկեղիկանխարգելմանը նպաստում են SPF և PPD նշումներով արևապաշտպան քսուքները` պաշտպանության գործոնի 30 կամ 50 միավորով:



Ի՞նչ անել արևային այրվածքների դեպքում

  • Խուսափե՛ք այրվածքի մակերեսին սառույցի անմիջական կիրառումից:
  • Այրվածքին բուսայուղ և թթվասեր մի՛ քսեք:
  • Այրվածքի մակերեսին խոնավ գործվածք դրեք:
  • Օգտագործեք ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոց. այն կթեթևացնի ցավը և կնվազեցնի կարմրության աստիճանը:

​Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը