Ի՞նչ կլինի ձեր օրգանիզմի հետ, եթե ամեն օր հնդկաձավար ուտեք
Քչերը գիտեն, որ հնդկաձավարն ավելի սննդարար է, քան շատ այլ հացահատիկային մշակաբույսեր: Չնայած ածխաջրերը նրա սննդի հիմնական բաղադրիչն են, հնդկաձավարը նաև հարուստ է սպիտակուցներով, հանքանյութերով և հակաօքսիդանտներով:
Հնդկացորենի ածխաջրերն ունեն ցածր գլիկեմիկ ինդեքս։ Ահա թե ինչու հնդկաձավարը արյան շաքարի անառողջ աճ չի առաջացնում:
Բացի այդ, հնդկաձավարը պարունակում է բավարար քանակությամբ մանրաթել և օսլա, ինչը կարևոր է հաստ աղիքի առողջության համար։
Հնդկացորենը առատ է ամինաթթուներով, հատկապես լիզինով և արգինինով:
Հետազոտությունների համաձայն՝ հնդկաձավարում պարունակվող սպիտակուցներն արդյունավետորեն նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը, կանխում լեղապարկի քարերի առաջացումը և նվազեցնում հաստ աղիքի քաղցկեղի առաջացման վտանգը։
Այս հրաշալի հացահատիկը ավելի բարձր հանքային պարունակություն ունի, քան բրինձը, ցորենը և եգիպտացորենը։
Այսպիսով, հնդկաձավարի կանոնավոր օգտագործումը կարող է դրականորեն ազդել ձեր օրգանիզմի բազմաթիվ գործընթացների վրա, ինչպիսիք են.
արյան շաքարի հավասարակշռությունը,
արյան ճնշում,
լիպիդային նյութափոխանակություն,
մարսողություն,
իմունային համակարգը,
ոսկրային հյուսվածքի վիճակը,
նվազեցնում է քաղցկեղի, հատկապես հաստ աղիքի և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը։