Կարկադեի օգտակար հատկություններն ու հակացուցումները
Կարկադեն պարունակում է օրգանիզմի համար բազմաթիվ օգտակար միկրոտարրեր: Օրինակ, մագնեզիումի շնորհիվ այն թեթև հանգստացնող, քնաբեր և սպազմոլիտիկ ազդեցություն ունի, կարգավորում է նյութափոխանակությունը: Կալցիումը և ֆոսֆորը, որոնք նույնպես մտնում են նրա կազմի մեջ, նպաստում են ոսկրերի, ատամների և մազերի ամրացմանը, իսկ երկաթն օգնում է կանխել անեմիան:
Կարկադեում կան A, C, PP, և B խմբի շատ վիտամիններ, ինչն, իր հերթին, նպաստում է անոթների պատերի ամրացմանը, օգնում է խուսափել ավիտամինոզից, կարգավորում է նյարդային համակարգը, պաշտպանում է սթրեսներից և բարձրացնում տրամադրությունը:
Կարկադեում կան նաև օրգանիզմի համար օգտակար թթուներ, որոնք օգնում են կանխել խոլեստերինային գնդիկների առաջացումը և պաշտպանում են հարբուխից:
Այս հիանալի բնական թեյն ամրացնում է երակները, օրգանիզմը մաքրում է թույներից, արագացնում է նյութափոխանակությունը:
Կարկադե թեյը բավական օգտակար է: Այն, ինչպես արդեն նշեցինք, ունի մի շարք օգտակար հատկանիշներ, բացի վերը նշվածից՝ այն նաև բարձրացնում է իմունիտետը:
Սակայն, պետք է հիշել, որ այս համեղ ըմպելիքը պետք է խմել չափավոր քանակությամբ: Խորհուրդ է տրվում օրական 3 բաժակից ոչ ավելի: Կարկադեն ակնհայտ վնաս կարող է հասցնել միայն այն դեպքում, եթե ստամոքսի քրոնիկ հիվանդություններ ունեք, քանի որ այն բարձրացնում է ստամոքսի թթվայնությունը:
Այս թեյը հակացուցված է նաև երիկամային և լեղապարկի քարեր ունեցողներին: