Քայլ առ քայլ դիտեք, թե ինչպես պատրաստել համեղ Գառնի յարախ

Դիտումներ 343
Քայլ առ քայլ դիտեք, թե ինչպես պատրաստել համեղ Գառնի յարախ

Բաղադրամասեր

 


5 հատ սմբուկ,
600 գ աղացած յուղոտ միս,
2 հատ քաղցր պղպեղ,
3 հատ լոլիկ,
2 հատ միջին չափի սոխ,
2 պճեղ սխտոր,
մի փոքր մաղադանոս,
բուսայուղ,
աղ և սև պղպեղ

 

Պատրաստման եղանակը

 


Սմբուկը երկարությամբ կտրել, բայց ոչ մինչև վերջ: Միջուկը հանել, իսկ սմբուկը դնել աղաջրի մեջ 30 րոպե, որպեսզի դառնությունը կորի: Երկու կողմից տապակել բուսայուղով և թողնել սառչի:

 

 

Սոխը մանր կտրատել և տապակել կարագով: Ավելացնել միսը, համեմել, ապա ավելացնել մանրացված մաղադանոսը: Սմբուկի մեջ լցնել միսը, իսկ վրան դնել լոլիկի մանրացված կտորները: Եփել 160° ջեռոցում 40 րոպե:  

Սմբուկը (Eggplant) բանջարեղեն է, որը բուսաբանորեն համարվում է պտուղ (հատապտուղ): Այն պատկանում է նույն ընտանիքին, ինչ լոլիկը և կարտոֆիլը՝ գիշերածաղկավորների ընտանիքին։

Սննդային արժեք

100 գ հում սմբուկը պարունակում է մոտավորապես․

  • 25 կկալ էներգիա
  • 1 գ սպիտակուց
  • 6 գ ածխաջուր
  • 3 գ բջջանյութ
  • Շատ քիչ ճարպ

Այն նաև պարունակում է.

  • Կալիում
  • Մագնեզիում
  • Ֆոլաթթու
  • Վիտամին K
  • Վիտամին C (փոքր քանակով)

Օգտակար հատկություններ

  • Հարուստ է հակաօքսիդանտներով, հատկապես մանուշակագույն կեղևում առկա նասունին նյութով։
  • Աջակցում է սրտանոթային առողջությանը՝ շնորհիվ բջջանյութի և հակաօքսիդանտների։
  • Օգնում է մարսողությանը՝ բարձր բջջանյութի պարունակության պատճառով։
  • Ցածր կալորիականություն ունի, ուստի հաճախ ներառվում է նիհարեցման սննդակարգերում։

Ինչպես օգտագործել

Սմբուկը կարելի է.

  • Խորովել
  • Տապակել
  • Ջեռոցում թխել
  • Լցոնել մսով կամ բանջարեղենով
  • Պատրաստել սմբուկի խավիար կամ աղցաններ
Ամենաընթերցվածը