Արդեն խոզի բուդ են գնում Ամանորի համար․ Տեսեք ինչքան է դարձել 1 կգ խոզի բուդը
Արդեն ակտիվ գնում են իրականացնում Ամանորի համար։
Ինչպես հաստատեց մսավաճառը, արդեն բավականաչափ հաճախորդներ խոզի բուդ են գնել ՝ պատրաստվելով Ամանորին, չնայած նրան, որ 1 ամսից ավել դեռ կա։
Իսկ ի՞նչ արժե 1 կգ խոզի բուդը և ինչքա՞ն կթանկանա Ամանորի նախօրերին։
Կարծես թե ոչ մի թանկացում չի լինի և գինը կպահպանվի։ Միջինում 1 կգ խոզի բուդը արժե 2700 դրամ։
Xohanoc.am-ը առաջարկում է պատրաստեք այս համեղ ռուլետը, որը խոզի մսով է։ Այն պատրաստելու համար մեծ ջանքեր հարկավոր չեն։ Մանրամասն ներկայացնում ենք պատրաստման եղանակը տեսանյութում։ Բարի դիտում ՝
Խոզի մսի օգտակարության շուրջ մշտապես վիճում են ոչ միայն սիրահարները, այլև բժիշկները: Չգիտես ինչու, մարդկանց մոտ ստեղծվել է կարծիք, որ խոզի միսը շատ յուղոտ և ծանր կերակուր է:
Իրականում, խոզի միսը, ի տարբերություն մյուս տեսակների, մի փոքր ավելի ծանրամարս է, բայց միակն է, որը հարուստ է վիտամիններով և պարունակում է B վիտամինի ամբողջ կոմպլեքսը: