Եթե ձեզ մոտ առկա է այս նշանը, ուրեմն ունեք վահանաձև գեղձի խնդիր կամ հիվանդություն

Դիտումներ 504

Եթե ձեզ մոտ առկա է այս նշանը, ուրեմն ունեք վահանաձև գեղձի խնդիր կամ հիվանդություն

Վահանաձև գեղձն օրգանիզմում կարևոր գործառույթներ է կատարում, և նրա աշխատանքի ցանկացած խախտում կարող է էական վնաս հասցնել առողջությանը։ 

 

 

Վահանաձև գեղձի հիվանդությունները բավականին տարածված են Հայաստանում և  յուրաքանչյուրը՝ անկախ  տարիքից և սեռից,  կարող է առնչվել  նրա ախտահարման հետ:

 

 

Ձեզ ենք ներկայացնում վահանաձև գեղձի հիվանդության նշանները։



Քաշի փոփոխություն, դաշտանային ցիկլի պարբերականության խախտում, փոփոխություններ հոգեկան վիճակում, անոմալ ռեակցիա՝ արտաքին ջերմաստիճանին, մազաթափություն, դեմքի գունատություն։

Վահանաձև գեղձի հորմոնների թերարտադրության (հիպոթիրեոզ) հետևանքով առաջացած գանգատներ.

 


 
• սրտի ռիթմի դանդաղում

• ճնշման տատանումներ

• մաշկի չորություն

• մազաթափություն

• դյուրհոգնելիություն

• քաշի ավելացում և այլն:

 

 

Վահանաձև գեղձի հորմոնների գերարտադրության (հիպերթիրեոզ) հետևանքով առաջացած գանգատներ.
 

 



 

• սրտխփոց, սրտի ռիթմի արագացում

• ճնշման տատանումներ

 

 

• առատ քրտնարտադրություն

• քաշի նվազում

• դյուրագրգիռ վիճակ և այլն

• հորմոնային շեղումներով պայմանավորված ախտանիշներ

 

 

Վահանաջև խնդրի ամենատարածված նշաններից ՝ 

Անհարմարության զգացում կոկորդում։ Վահանաձև գեղձը տեղավորված է կոկորդի մոտ։ Այդ պատճառով վահանաձև գեղձի առողջության հետ կապված խնդիրների պարագայում կարող են զգացվել հետևյալ նշանները.

• ցավ իրանում կամ անհարմարության զգացում
• մշտական ցավ կոկորդում կամ բորբոքում
• ձայնի փոփոխություններ։

Եթե նկատել եք այս նշանները, հարկավոր է որքան հնարավոր է շուտ դիմել բժշկի օգնությանը։ Ինքնաբուժմամբ զբաղվելու դեպքում չեք կարող լուծել բուն խնդիրը, ինչը նշանակում է, որ ապագայում վիճակն էլ ավելի է վատանալու։



Ամենաընթերցվածը