Մոծակներից պաշտպանվելու ամենալավ և պարզ միջոցը։ Իսկապես այն ինձ օգնել է
Ամռան շոգին մոծակներն առավել ակտիվ են և կարող են մեծ խնդիրներ առաջացնել: Բացի քորից ու տհաճ զգացողություններից, այս միջատները կարող են դառնալ նաև հիվանդությունների տարածման պատճառ, ուստի մարդիկ փորձում են ամեն կերպ պաշտպանվել դրանցից
Մոծակներից պաշտպանվելու համար գոյություն ունեն հատուկ կոսմետիկ ու բժշկական միջոցներ, սակայն մարդիկ ոչ միշտ են ցանկանում դիմել դրանց օգնությանը՝ հատկապես, եթե խոսքը երեխային պաշտպանելու մասին է:
Քչերը գիտեն, որ այս դեպքում հիանալի փոխարինող միջոց կարող են լինել եթերայուղերը
Եթերայուղերը կարելի է օգտագործել տարբեր կերպ: Կարելի է դրանք քսել երեխայի մաշկին, ցողել սենյակում կամ օգտագործել հոտավետ մոմերի ու արոմաթերապիայի տեսքով
Մոծակներից պաշտպանվելու համար լավագույն եթերայուղերն են մայրու (кедр) եթերայուղը, նարդոսի, դափնու, կատվախոտի, թեյի ծառի, էվկալիպտի, անանուխի, խորդենու (герань), ուրցի, անիսոնի եթերայուղերը:
Մոծակները Հայաստանում տարածված են ավելի քան 20 տեսակ։ Հանդիպում են ամենուրեք, առավել տարածված Են Արարատյան դաշտում, Սևանի ավազանում և անտառային շրջաններում։
Զազիրքի ամենակարևոր բաղադրիչն են։ Ունեն երկար, բարակ կնճիթ, որի օգնությամբ ծակում են մաշկը և ծծում արյունը։ էգերը սնվում են բույսերի հյութերով կամ մարդու և կենդանիների արյունով (ծծում է իր մարմնի ծավալից 1,5 անգամ ավելի արյուն), արուները՝ միայն բուսական հյութերով։ Հասուն միջատներն օդային կյանք են վարում, իսկ թրթուրները, հարսնյակներն ապրում են ջրում, խոնավ հողում։