Ելակով պաղպաղակի բաղադրատոմս եմ ձեզ համար բերել․ Այն ոչ միայն շատ համեղ է ստացվում, նաև օգտակար է
Ելակի համեղ պաղպաղակ պատրաստենք խտացրած կաթով։ Թերևս սա իմ երբևէ պատրաստած տնական պաղպաղակի ամենահեշտ և արագ բաղադրատոմսն է՝ առանց պաղպաղակ պատրաստող սարքի, առանց կրեմի, առանց ձվի, նույնիսկ հարիչի կարիք չունի։ Ի՞նչը կարող է ավելի հեշտ լինել: Այս բաղադրատոմսի գեղեցկությունն այն է, որ այն ունի միայն 2 բաղադրիչ՝ թարմ ելակ և խտացրած կաթ: Բացի այդ, այս ամառային դելիկատեսը կարող եք պատրաստել ցանկացած հատապտուղներից և մրգերից ձեր ճաշակով:
Բաղադրամասեր
ելակ - 500 գ,
խտացրած կաթ - 200 մլ
Պատրաստման եղանակը
Նախ պետք է մաքրել ելակը և խառնել խտացրած կաթի հետ։
Կարող եք պատրաստել նաև սառեցված ելակով, դրա համար
Ելակները լցնում ենք բլենդերի մեջ , ավելացնում ենք խտացրած կաթ և խառնում ենք, մինչև ստացվի խյուս։
Ստացված խյուսը լցնում ենք ֆորմաների մեջ և դնում ենք սառնարանում։
Մի քանի ժամ անց պաղպաղակը պատրաստ է։