Զգույշ եղեք բանան գնելիս. Գիտե՞ք, թե ինչ են նշանակում ԱՅՍ կպչուն պիտակները

Դիտումներ 1849

Զգույշ եղեք բանան գնելիս. Գիտե՞ք, թե ինչ են նշանակում ԱՅՍ կպչուն պիտակները

Համոզված ենք, որ կյանքում գոնե մեկ անգամ բանանի վրա կպչուն պիտակներ եք նկատել։ Բայց երբևէ մտածե՞լ եք, թե ինչ են նշանակում դրանք:

1. Եթե նրանք ունեն 4 նիշանոց ծածկագիր, որը սկսվում է 3 կամ 4 թվերով, ապա դա նշանակում է, որ այն աճեցվել է ինտենսիվ գյուղատնտեսությամբ, որը ներառում է նաև պարարտանյութերի և թունաքիմիկատների օգտագործումը։

2. Եթե այն ունի 5 նիշանոց ծածկագիր, որը սկսվում է 9 թվով, նշանակում է, որ այն աճեցվել է ավանդական եղանակով, ինչպես դա արվել է հազարավոր տարիներ շարունակ։ Մեր օրերում այս մեթոդը կոչվում է «օրգանական», այլ կերպ ասած՝ առանց թունաքիմիկատների և պարարտանյութերի օգտագործման։

3. Եթե այն ունի 5-նիշանոց ծածկագիր, որը սկսվում է 8 թվով, ապա դա նշանակում է, որ այն գենետիկորեն ձևափոխված է կամ հայտնի է որպես ԳՁՕ։



Բանանը դարչինով եփել և խմել քնելուց առաջ․ Ահա թե ինչ կանի ըմպելիքը օրգանիզմի հետ

Անմիջապես պետք է ասեմ՝ այս ըմպելիքը տարօրինակ համ ունի։ Շատերին կարող է դուր չգալ։ Բայց ըստ ազդեցության՝ շատ ուժեղ բնական դեղամիջոց է։

Այս ըմպելիքն ակնթարթորեն կվերականգնի ձեր օրգանիզմը և կկանգնեցնի ձեզ ոտքի վրա:

Հիմնական սննդանյութը բանանն է,  որը պարունակում է կալիում, մագնեզիում և ֆոսֆոր։ Կալիումը օգտակար է բոլոր մկանների, այդ թվում՝ սրտի մկանների համար։ Ֆոսֆորը կօգնի մարմնին հաղթահարել ածխաջրերի մարսողությունը:

 

 

Դարչինը  կօգնի կանխել Ալցհեյմերի, Պարկինսոնի, ցրված սկլերոզի, տարբեր ուռուցքների ու մենինգիտի առաջացումը։ Կարևոր կետ․ խմիչքի համար պետք է ընտրել դարչինի ձողիկներ, ոչ թե փոշի։

 Այս զարմանահրաշ համեմունքը կօգնի անպտղության դեմ պայքարում, քանի որ հավասարակշռում է կանացի և արական հորմոնների քանակը կնոջ օրգանիզմում։ Բացի այդ, դարչինը զգալիորեն կնվազեցնի արյան շաքարի և խոլեստերինի մակարդակը:

Ձեզ հարկավոր է․

1 լիտր ջուր

2 հատ կտրատած բանան

2 դարչինի ձողիկներ



Ջուրը դարչինով եռացնել։ Բանանը դնել տաք ջրի մեջ և բերել եռման աստիճանի։ Հովացրեք և խմեք այն քնելուց մեկ ժամ առաջ։ Լավ մարսողություն, առողջ քուն, բարելավված հիշողություն, հեմոգլոբինի ավելացում. սրանք բանանի թուրմի դրական հետևանքների մի փոքր մասն են։

Կատարյալ հանգստացնում է նյարդային համակարգը, փորձեք այն: Բանանի առողջության օգուտները անհերքելի են:

 

 

Առաջիկա շաբաթվա ընթացքում խորհուրդ ենք տալիս խմել բուժիչ ըմպելիք, սա փրկություն է աշուն-ձմեռ սեզոնին, երբ օրգանիզմը թուլանում է հանկարծակի ցուրտ եղանակից։

Մաղթում ենք ձեզ քաջառողջություն:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը