Զատիկին թանկ էի վաճառում, հիմա վրեսա մնացել․ Թարխունը 50-ով եմ տալիս, կանաչ սոխը 100-ով, սպանախը 40 դրամ, առնող չկա

Դիտումներ 860

Զատիկին թանկ էի վաճառում, հիմա վրեսա մնացել․ Թարխունը 50-ով եմ տալիս, կանաչ սոխը 100-ով, սպանախը 40 դրամ, առնող չկա

Այսօր առավոտյան մի քանի լրագրողներ այցելել էին միրգ-բանջարեղենի վաճառակետեր ՝ ծանոթանալու գներին և ապրանքատեսականիներին ՝ Զատիկից հետո։ Շենգավիթ համայնքում մի վաճառող հետևյալն էր ասում․

 

 

- Զատիկին թանկ էի վաճառում, հիմա վրեսա մնացել։ Թարխունը 50-ով եմ տալիս, կանաչ սոխը 100-ով, սպանախը 40 դրամ, առնող չկա։ Տանելու եմ թափեմ, չգիդեմ ինչ անեմ։ Զատիկին էլ մի առևտուր չեմ էլ ունեցել, բայց անփամբ ես էժան եմ վաճառել։ 

 



Մեծ էր քննարկումները ՝ թե ինչու՞ է այսքան գնաճ եղել Զատիկի նախօրերին։ Իհարկե, ոչ մի վերահսկողություն չկար և մի քանի անգամ գնային աճ էր եղել ՝ հատկապես կանաչեղենի շուկայում։

 

 

Սակայն ինչպես տեսնում ենք, գները վերականգնվել են և վաճառողները ռեալիզացնելու խնդիր ունեն։



Բրիտանացի սննդաբան Սվաջիթ Սարկարը ներկայացրել է հիմնական մթերքները, որոնք սպառնում են առողջությանը։

Սննդաբանն առանձնացրել է հետևյալ մթերքները՝ սպանախ, կաղամբ, ռուկոլա, հազար ու այլն։ Այս մթերքները պարունակում են զգալի քանակությամբ երկաթ, կալցիում, կալիում, ինչպես նաև B6, C և K վիտամիններ: Բացի այդ, դրանք հարուստ են հակաօքսիդանտներով, որոնք կանխում են սրտի հիվանդությունների, ուռուցքաբանության տարբեր ձևերի և այլ հիվանդությունների առաջացման վտանգը:

 

 

Մասնագետը պարզաբանեց, որ այս մթերքները լավագույնս օգտագործել հում վիճակում, որպեսզի պահպանվեն բնական պոլիֆենոլները և ֆլավանոլները։ Այս նյութերը նվազեցնում են քաղցկեղի որոշ տեսակների, սրտի հիվանդությունների, շաքարախտի և նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացման ռիսկը: Բացի այդ, այս մթերքները նաև օգնում են ձեզ պահպանել առողջ քաշը:

Տերեւավոր կանաչիները նպաստում են առողջությանը, բարձրացնում են իմունիտետը և նվազեցնում քրոնիկ հիվանդությունների առաջացման վտանգը: Դրանք կարելի է ավելացնել ապուրներին կամ օգտագործել որպես կողմնակի ճաշատեսակ եփելիս։

 



Ամենաընթերցվածը