Առանց դեղերի իջեցրեք բարձր ճնշումը այս բանջարեղենի միջոցով
Զարկերակային գերճնշման ախտորոշման դեպքում որպես կանոն նշանակվում են զարկերակային ճնշումը կարգավորող հատուկ դեղամիջոցներ, սակայն կան նաև ոչ պակաս արդյունավետ բնական միջոցներ, որոնք ավելի հասանելի են և չեն առաջացնում կողմնակի բարդություններ։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում յոթ բնական ըմպելիք, որոնք կօգնեն հեշտությամբ կարգավորել զարկերակային բարձր ճնշումն ու կանխել դրա տատանումները։
1-ին բաղադրատոմսը.
Խառնել մեկական բաժակ մեղրը, գազարի հյութն ու ծովաբողկի հյութը, այնուհետև ավելացնել մեկ կիտրանի հյութ և լավ խառնել։ Ստացված դեղամիջոցը հարկավոր է ընդունել օրական երեք անգամ ուտելուց մեկ ժամ առաջ մեկ ճաշի գդալ։ Բուժման կուրսը տևում է 1,5 ամիս։ Ցանկության դեպքում կարելի է այս բաղադրիչներին ավելացնել նաև մի բաժակ ճակնդեղի հյութ և ընդունել նույն կերպ (օրական երեք անգամ ուտելուց մեկ ժամ առաջ մեկ ճաշի գդալ)։
2-րդ բաղադրատոմսը.
2-3 խնձորին ավելացնել մեկ լիտր ջուր, դնել կրակին և եռացնել մոտ 15 րոպե։ Ստացված եփուկը կարելի է խմել ցանկացած չափաբաժնով։ Ցանկության դեպքում կարելի է ըմպելիքի համը բարելավել մեղրով կամ կիտրոնով։ Այս եփուկն օգնում է ոչ միայն զարկերակային գերճնշման, այլև բորնխաբորբի, ռևմատիզմի և աղիքային բորբոքումների դեպքում։
3-րդ բաղադրատոմսը.
10 գրամ սպիրտային խմորիչին և ½ ճաշի գդալ շաքարին ավելացնել կես բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուր և թողնել ամբողջ գիշեր։ Առովոտյան ստացված գազավորված ըմպելիքը հարկավոր է խմել դատարկ ստամոքսին։ Բուժման կուրսը տևում է 20 օր, որից հետո հարկավոր է մեկ ամիս տևողությամբ դադար անել և կրկնել կուրսը։
4-րդ բաղադրատոմսը.
1:1:1 հարաբերակցությամբ խառնել ճակնդեղի, գազարի և բողկի հյութերը, այնուհետև 1 բաժակ հյութի հաշվարկով խառնուրդին ավելացնել 0,5-1 ճաշի գդալ մեղր և լավ խառնել։ Ստացված խառնուրդն ընդունել օրական երեք անգամ ուտելուց առաջ երկուական ճաշի գդալ։ Բուժման կուրսը տևում է 2-3 ամիս։ Պատրաստի դեղամիջոցը հարկավոր է պահել սառնարանում։