Ինչպե՞ս կարգավորել ճնշումը քացախի միջոցով
Զարկերակային գերճնշման դեպքում մասնագետները որպես կանոն նշանակում են արյան ճնշումը կարգավորող հատուկ դեղամիջոցներ, սակայն կան նաև ոչ պակաս արդյունավետ բնական միջոցներ, որոնք ավելի հասանելի են և չեն առաջացնում կողմնակի բարդություններ։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեք բնական դեղամիջոցի բաղադրատոմս զարկերակային ճնշման կարգավորման ու տատանումների կանխարգելման համար։
2 ճաշի գդալ մասուրի հատապտուղները թրմել երկու բաժակ եռման ջրում, մի փոքր քաղցրացնել մեղրով, այնուհետև բաժանել երկու մասի և խմել օրվա ընթացքում։
1 ճաշի գդալ սև հաղարջի չորացրած հատապտուղներին ավելացնել եռման ջուր և 40 րոպե թրմել թերմոսի մեջ։ Ստացված թուրմը հարկավոր է խմել քնելուց առաջ։
1 ճաշի գդալ խնձորի քացախն ու 1/8 թեյի գդալ կերակրի սոդան ավելացնել մի բաժակ ջրին, խառնել ու խմել ստացված լուծույթը։ Առավել լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է այս խառնուրդն ընդունել օրական երկու անգամ։
Այս բնական միջոցները շատ արդյունավետ են և ճիշտ գործածության դեպքում կօգնեն մոռանալ զարկերակային ճնշման տատանումների մասին, սակայն հարկ է հիշել, որ ցանկացած բնական դեղամիջոց օգտագործելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բուժող բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է շատ վտանգավոր լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: