Ժողովրդական բժշկության մեջ բավականին տարածված է այս բաղադրատոմսը
Որդանակն ու ուրցը հավասար մասերով խառնում ենք, ապա 2 ճ.գ. խառնուրդը լցնում ենք մի բաժակ տաք ջրով, բերում եռման աստիճանի և եռացնում 5 րոպե։ Կրակից վերցնում ենք, թողնում ենք մինչև սառչի, զտում և վերցնում 2 ճ.գ. օրական 3 անգամ` ուտելուց առաջ։
Բուժման կուրսը 1-2 ամիս է։ Անհրաժեշտության դեպքում կարող եք կրկնել մեկ ամիս անց։ Շատ առումներով, նման բուժման դրական արդյունքը կօգնի ազատվել ալկոհոլից կախվածությունից:
Բոլորս խմում ենք ուրցով թեյ, բայց միայն իմանաք ինչ ազդեցություն է այն թողնում օրգանիզմի վրա
Ուրցով թեյի օգուտները դժվար է գերագնահատել. սա վիտամինների և եթերային յուղերի, դաբաղանյութերի և թթուների իսկական խառնուրդ է:
Բույսի չոր ծաղկաբույլերով թեյը խորհուրդ է տրվում օգտագործել անքնության դեպքում, այն նաև արդյունավետորեն թեթևացնում է ցավը ռևմատիզմի և արթրիտի ժամանակ : Այս բույսը լայնորեն կիրառվում է թոքերի տարբեր հիվանդությունների դեպքում՝ ասթմա, բրոնխիտ։
Թեյնիկի մեջ լցնել 3 ճ/գ. սև թեյ և 2 ճ. չորացրած ուրց, լցնել եռման ջուր և թողեք եփվի: Ավելացնել շաքարավազ կամ մեղր ըստ ճաշակի:
Ուրցը նաև կարող եք հավասար համամասնությամբ խառնել անանուխի և օրեգանոյի հետ։ 1 ճ․գ․ լցնել այս խառնուրդը թեյնիկի մեջ, վրան լցնել եռման ջուր և թողնել եփվի:
Նման ըմպելիքը շտապօգնություն է նևրոզների, անքնության, տրամադրության անկման և հոգնածության ժամանակ։
Բույսի մեջ թիմոլի բարձր պարունակության պատճառով այն խորհուրդ չի տրվում օգտագործել գաստրիտով, ստամոքսի խոցով, հիպերթիրեոզով, շաքարախտով տառապող մարդկանց:
Հղի կանայք և երեխաները պետք է խմեն ուրցի վրա հիմնված ըմպելիքներ միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո՝ դեղաչափը ճշտելու համար։
Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։