Ժելատինի օգնությամբ այլևս եղունգները չեն կոտրվի և լավ որակ կստանան

Դիտումներ 299
Ժելատինի օգնությամբ այլևս եղունգները չեն կոտրվի և լավ որակ կստանան

Ինչպես մաշկի, այնպես էլ եղունգների պարագայում առողջությունը խնամք ու հոգատարություն է պահանջում: Ժամանակն իրենն է անում. ձեռքերն անդադար լվանալու, չոր եղանակի ու նյարդային իրավիճակների պատճառով մեր խեղճ եղունգները դառնում են փխրուն, իսկ եղունգների նրբամաշկը՝ կուտիկուլան, չոր ու անբարետես:

Այս լուծույթի շնորհիվ Դուք կկարողանաք ամրացնել Ձեր եղունգները և վերջ դնել նրանց փխրունությանը:
Այն պատրաստելու համար անհրրաժեշտ է ժելատին:

 

 

Այն հրաշալի սնուցում և ամրացնում է վնասված եղունգները:

 

Պատրաստման եղանակը ՝

Եռացրած ջրով բաժակի մեջ լուծեք 0,5 ճաշի գդալ ժելատինը, թողեք խառնուրդը սառչի, այնուհետև լուծույթի մեջ 20 րոպե պահեք եղունգները: Լվացվեք տաք ջրով և ձեռքի կրեմ քսեք:

Այն կարող եք գործածել շաբաթը 2-3 անգամ:

 

 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը