Յուրահատուկ բաղադրատոմս լյարդի մաքրման և թարմացման համար
Լյարդը ճարպերից մաքրելու համար ձեզ ենք առաջարկում հզոր բնական հյութի բաղադրատոմս, որը հեշտությամբ և արագ կարող եք պատրաստել տանը։
Բաղադրությունը.
1/2 բաժակ չամիչ
1 կիտրոնի հյութ
1 բաժակ կտրտած ճակնդեղ
2 բաժակ ջուր
Ջուրը լցնել կաթսայի մեջ և հասցնել եռման աստիճանի։ Երբ ջուրը եռա, ավելացրեք ճակնդեղն ու չամիչը։
Անջատեք կրակը, հենց որ խառնուրդը եռա, ծածկեք կափարիչով և թողեք եփվի 45-60 րոպե։
Սառեցված զանգվածը լցնել բլենդերի մեջ և ավելացնել թարմ քամած կիտրոնի հյութը։ Լավ խառնել մինչև հարթ լինի։ Ձեր բնական գերարդյունավետ ըմպելիքը պատրաստ է։
Խորհուրդ է տրվում խմել օրական 2 անգամ՝ 200-ական մլ՝ մեկ անգամ առավոտյան դատարկ ստամոքսին, երկրորդ անգամ՝ ընթրիքից առաջ։
Նման բուժումը խորհուրդ է տրվում շարունակել 7-10 օր, ապա 2 շաբաթ ընդմիջում անել և նորից կրկնել կուրսը։
Որևէ դեղ կամ բուժման մեթոդ օգտագործելուց առաջ միշտ խորհրդակցեք ձեր բժշկի հետ: