Ընկույզը օգտակար է սրտին, շաքարային դիաբետին և քաշի նվազեցմանը

Դիտումներ 265

Ընկույզը օգտակար է սրտին, շաքարային դիաբետին և քաշի նվազեցմանը

նկույզի օգտակար հատկությունները մեր անկայուն ժամանակներում էլ շատ են կարևորվում. գաղտնիք չէ, որ երբեմն ռադիոակտիվ ֆոնի տատանում է գրանցվում, իսկ ընկույզի յոդը օրգանիզմի պաշտպանական ուժերն է ակտիվացնում:

 

 

Ընկույզի միջուկը մարդու օրգանիզմի համար կարևոր B, PP, C վիտամիններ է պարունակում, բջջանք, կարոտին, հանքային միացություններ ու օրգանական նյութեր: 

 Ընկույզի պարբերական օգտագործումը կանխարգելում է սրտի հիվանդությունների առաջացումը, նվազեցնում արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը։

 
 


Հետազոտությունների համաձայն՝ կանայք, ովքեր շաբաթվա ընթացքում 28 գրամ ընկույզ են օգտագործում, 24 տոկոսով քիչ են հակված 2-րդ տիպի դիաբետի առաջացմանը։ Ընկույզն օմեգա-3 և 6 ճարպաթթուներ է պարունակում, որոնք կարևոր նշանակություն ունեն 2-րդ կարգի դիաբետի կանխարգելման գործում։
 
 

 Ընկույզը շատ կարևոր է քաշը կարգավորելու համար։ Չնայած ընկույզի կալորիականությունը բավական բարձր է, քիչ քանակով օգտագործելու դեպքում այն կօգնի ավելորդ քաշի դեմ պայքարում։



Ամենաընթերցվածը