Ընկույզի մուրաբա պատրաստելու ամենահամեղ բաղադրատոմսը․ Կստացվի նույնիսիկ, եթե առաջին անգամ եք պատրաստում

Դիտումներ 1671

Ընկույզի մուրաբա պատրաստելու ամենահամեղ բաղադրատոմսը․ Կստացվի նույնիսիկ, եթե առաջին անգամ եք պատրաստում

Մանրամասն ձեզ ենք ներկայացնում ընկույզի մուրաբա պատրաստելու գաղտնիքները և բաղադրատոմսը։ Նույնսիկ կստացվի ձեզ մոտ, եթե անգամ առաջին անգամ եք պատրաստում։ Մուրաբան պատրաստելու համար հարկավոր է ՝

Բաղադրամասեր

100 հատ ընկույզին՝

2 կգ շաքար,

10 գ մեխակ,

10 գ դարչին,

5-6 հատիկ հիլ,

1,5 լ ջուր

 

Պատրաստման եղանակը



Կանաչ խակ ընկույզը կլպել, վրան սառը ջուր լցնել և այդպես թողնել 6 օր, ամեն օր 3-4 անգամ ջուրը փոխել, մինչև որ ընկույզները մուգ գույն ստանան։ Դրանից հետո ջուրը թափել, իսկ ընկույզները գցել կրաջրի մեջ և պարրերարար խառնելով այդպես թողնել երեք օր։

 

 

Կրաջուրր պատրաստում են 0,5 կգ չմարած կրից, որի վրա լցնում են 5 լ սաոը ջուր, խաոնում և հետո.քամում են մառլայով։

 



Նախապատրաստած ընկույզը սառը ջրով լավ լվանալ, յուրաքանչյուր ընկույզը 12—15 տեղից պատառաքաղով ծակել, նորից սառը ջրով լվանալ, որից հետո գցել եռացող ջրի մեջ, ավելացնելով շիբ (5 լ ջրին 75 գ շիբ):

Ընկույզը 10 րոպե եփել, այնուհետև քամիչով քամել, փոխադրել սառը ջրով ամանի մեջ և երեք ժամ թողնել։

Պատրաստել շաքարի օշարակ։ Տաք օշարակի, մեջ գցել ընկույզը, ավելացնել մեխակ, դարճին, հիլ (մառլայի տոպրակով), եփել, կրակի վրայից վերցնել և մեկ օր այդպես թողնել։

 

 

Այդ գործողությունը կրկնել երեք անգամ, որից հետո մուրաբան եփել մինչև պատրաստ լինելը։



Ամենաընթերցվածը