Ընդամենը մեկ մթերք, որը կօգնի պահպանել բոլոր կենսական նշանակություն ունեցող օրգանների առողջությունը
Օրգանիզմի ընդհանուր վիճակը հաճախ կախված է լինում առանձին օրգանների վիճակից, ուստի ինքնազգացողության բարելավման համար հարկավոր է համալիր մոտեցում ցուցաբերել առողջական խնդիրների լուծմանը:
Գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հասարակ ճակնդեղն օգնում է բարելավել օրգանիզմի բոլոր կենսական նշանակություն ունեցող օրգանների վիճակն ու ազատվել տարբեր հիվանդություններից:
Առաջին հերթին ճակնդեղն օգնում է կանխել դեմենցիայի (թուլամտություն) զարգացումը, քանի որ հիանալի միջոց է գլխուղեղի ակտիվությունը խթանելու համար: Այն պարունակում է մեծ քանակությամբ ֆոլաթթու, որը շատ կարևոր նշանակություն ունի Ալցհեյմերի հիվանդության՝ դեմենցիայի ամենատարածված տեսակներից մեկի կանխարգելման համար: Սակայն սա ճակնդեղի միակ օգտակար հատկությունը չէ:
Ֆոլաթթվից բացի այն հարուստ է նաև մի շարք այլ ակտիվ նյութերով, այդ թվում՝ երկաթով, որը շատ կարևոր տարր է ողնուղեղում արյան կարմիր բջիջների արտադրման համար: Սա է պատճառը, որ ճակնդեղը խորհուրդ է տրվում կիրառել սակավարյունության (անեմիա) բուժման ու կանխարգելման համար:
Ճակնդեղը շատ օգտակար է նաև լյարդի հիվանդությունների դեպքում: Թերապևտների խոսքով՝ այս մթերքի գործածությունը լյարդի ճարպակալման ու ինֆեկցիոն հեպատիտների դեպքում ակտիվացնում է բջջային մետաբոլիզմն ու պահպանում է հապատոցիտների՝ լյարդի բջիջների առողջության պահպանմանը:
Բացի այդ, այս համեղ ու տարածված մթերքն անփոխարինելի է սրտամկանի համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ճակնդեղի պարբերաբար գործածությունն օգնում է մաքրել անոթներն ու կարգավորել զարկերակային ճնշումը, իսկ դրա մուգ կարմիր գույնն ապահովող նյութը՝ բետացիանինը, հզոր հակաօքսիդանտ է, որը դանդաղեցնում է չարորակ ուռուցքի աճը կրծքագեղձի ու շագանակագեղձի քաղցկեղի դեպքում:
Սակայն հարկ է հիշել, որ բժիշկները խորհուրդ են տալիս ներառել այս մթերքն ամենօրյա սննդակարգում միայն անհատական հակացուցումների բացակայության դեպքում, այլապես այն կարող է վտանգավոր լինել: