Ընդամենը 1 գդալը կվերացնի ստամոքսի հետ կապված ցանկացած խնդիր և կմաքրի աղիները բոլոր տոքսիններից
«Մենք այն ենք, ինչ ուտում ենք» բժշկության հայր Հիպոկրատի ամենահայտնի աֆորիզմներից մեկն է: Մարսողությունը բարդ գործընթաց է, որի ընթացքում միաժամանակ տեղի են ունենում բազմաթիվ պրոցեդուրաներ:
Եթե այդ պրոցեսները խախտվում են, ուրեմն տուժում է ամբողջ օրգանիզմը՝ չստանալով սննդանյութերի ճիշտ քանակությունը։
Հնարավոր է նաև տոքսինների կուտակում, որոնք նույնպես վնասակար ազդեցություն են ունենում ամբողջ օրգանիզմի վրա՝ առաջացնելով տարբեր հիվանդությունների զարգացում։
Հիպոկրատը խորհուրդ է տվել աղիների ամբողջական մաքրում տարբեր հիվանդությունների բուժման համար:
Այժմ այս խորհուրդը հաջողությամբ օգտագործվում է շատերի կողմից և ստանում գերազանց արդյունքներ։ Ոմանք մաքրում են ամեն շաբաթ՝ կազմակերպելով պահքի օրեր, մյուսները սիրում են եռօրյա մաքրման օրեր՝ ամիսը մեկ անգամ։
Աղիքների մաքրումը և մարսողության բարելավումը հիանալի արդյունքներ են տալիս։
Ձեզ ենք առաջարկում զարմանալի միջոցի բաղադրատոմս, որը նրբորեն մաքրում է աղիքները, վերացնում տոքսինները, սնուցում է օրգանիզմը մեծ քանակությամբ օգտակար նյութերով։
Ձեզ պետք է․
150 գրամ սալորաչիր
150 գրամ խուրմա
2 բաժակ ջուր
Չորացրած մրգերը լվանալ և լցնել 2 բաժակ ջուր (500-600 մլ) և տաքացնել մինչև եռա։ Թողնել թրմվի և սառչի։ Մանրացրեք բլենդերի մեջ մինչև հարթ դառնա և դրեք մաքուր տարայի մեջ։
Պահել սառնարանում։
Խառնուրդից խորհուրդ է տրվում օգտագործել մեկ ճաշի գդալ առավոտյան նախաճաշից առաջ։ Արդյունքները արագ կզգաք, խառնուրդի կանոնավոր օգտագործումը կարճ ժամանակում կմաքրի ձեր աղիքները և կլավացնի մարսողությունը։
Խառնուրդը վերացնում է ստամոքսի հետ կապված ցանկացած խնդիր և բարելավում է մարսողության ողջ գործընթացը՝ շնորհիվ մանրաթելերի բարձր պարունակության։