Ըմպելիք, որը բարելավում է լյարդի աշխատանքը

Դիտումներ 1023
Ըմպելիք, որը բարելավում է լյարդի աշխատանքը

Առողջ և ֆունկցիոնալ լյարդ ունենալու համար մեզ անհրաժեշտ է երկու բան՝ ճիշտ սնունդ և առողջ ապրելակերպ:

Բայց դժվար է  հասնել այդ ամենին  մեր օրերում: Երբեմն պետք է ուտել արագ և անառողջ սնունդ։ Եվ միայն այն պատճառով, որ ճաշ պատրաստելու ժամանակ չունենք, կամ ավելի երկար ենք մնում աշխատավայրում։ Այդ իսկ պատճառով մենք թունավորում ենք մեր օրգանիզմը վնասակար նյութերով։

Մեր լյարդը միշտ պետք է պաշտպանված լինի, քանի որ նրա աշխատանքը հատկապես կարևոր է մեզ համար։ Այն օրգանիզմի հիմնական մաքրող միջոցն է։

Ոչ առողջ սովորություններով ապրող մարդկանց համար լյարդը հաճախ է օգնության կարիք ունենում՝ օրգանիզմը մաքրելու համար: 

Այսպիսով, բարելավեք ձեր լյարդի վիճակը՝ խմելով մի բաժակ անանուխացիտրուսային այս ըմպելիքից։

Նախ՝ դրա ամենօրյա օգտագործումը ապահովում է լեղու արտադրության ավելացում, որը մարսողության համար անհրաժեշտ նյութ է։

Երկրորդ՝ այն նաև վերահսկում է ավելորդ լեղու հոսքը՝ ապահովելով, որ այն չվնասի մարսողական տրակտը, հատկապես՝ ստամոքսը։

Սա այս օրգանը մաքրելու շատ պարզ և բնական միջոց է։ Պարզապես պետք է խառնել բաղադրիչները և հետևել հրահանգներին՝ լյարդը առողջ, ֆունկցիոնալ և առանց խնդիրների օրգան դարձնելու համար:


 Բաղադրիչներ

2 կիտրոնի հյութ
2 նարնջի հյութ
1 գրեյպֆրուտ / գրեյպֆրուտի հյութ
մի բուռ անանուխի թարմ տերեւներ
1 լիտր ջուր
մեղր
կիտրոնի կեղև

Պատրաստման եղանակը

Ջուրը տաքացնել։ Այնուհետեւ ավելացնել անանուխի տերեւները եւ եփել եւս 5 րոպե։ Այնուհետև այն վերցնել կրակի վրայից, որպեսզի մի քանի րոպե սառչի։  Ավելացնել կիտրոնի, նարնջի և գրեյպֆրուտի ցիտրուսային հյութերը կիտրոնի քերած կեղևի հետ միասին։ Վերջում ավելացնել  անարատ մեղրը, ամեն ինչ լավ խառնել ու խմել։

Առավոտյան խմեք այս տաք և թարմ ըմպելիքը։ Կես ժամ հետո մի բաժակ տաք ջուր խմեք։

Սակայն այս ըմպելիքը չպետք է օգտագործեն շաքարախտով հիվանդները, հղի կանայք կամ ավելորդ քաշ ունեցողները

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը