Ըմպելիք, որը կայրի ճարպը և կնիհարեք անգամ քնած ժամանակ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բնական ըմպելիքի բաղադրատոմս, որ կօգնի հեշտությամբ ազատվել ավելորդ քաշից։ Այս ըմպելիքները խորհուրդ է տրվում խմել երեկոյան կամ քնելուց առաջ։
Դա խթանում է նյութափոխանակությունն ու ճարպերի այրման գործընթացը, արագացնում է մարսողությունն ու մաքրում օրգանիզմը տոքսիններից։ Նման ազդեցության շնորհիվ օգնում է այրել ավելորդ ճարպերն անգամ քնած ժամանակ՝ այդ կերպ արագացնելով քաշի նվազման գործընթացը։
Դարչնով, քացախով ու մաղադանոսով ըմպելիք
Այս ըմպելիքը ճարպերն այրող բնական միջոց է։ Նման ազդեցության շնորհիվ այն օգնում է շատ արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից ու առանց մեծ ջանքեր գործադրելու կարգի բերել կազմվածքը։
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
մեկ կիտորնի հյութ,
մի բուռ մաղադանոս,
դարչնի մեկ ձողիկ կամ մեկ թեյի գդալ աղացած դարչին,
մեկ ճաշի գդալ քերիչով մանրացրած կոճապղպեղ,
մեկ թեյի գդալ խնձորի քացախ,
կես լիտր ջուր։
Պատրաստման եղանակը.
Ըմպելիքը պատրաստելու համար պարզապես հարկավոր է բոլոր բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ ու խառնել մինչև ստացվի համասեռ հեղուկ զանգված։ Ստացված օգտակար խառնուրդը խորհուրդ է տրվում խմել քնելուց առաջ։