Շաքարային դիաբետի ժամանակ ամենաօգտակար մթերքներից մեկը սա, անպայման ներառեք ձեր սննդակարգ
Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մթերք, որը շատ օգտակար է և կարող է ձեզ օգնել առողջական մի շարք հարցերում։
Այն պարունակում է վիտամիններ A1, B1, B2։
Խոսքը գնում է սիսեռի մասին։ Սիսեռը հարուստ է սննդարար նյութերով, այդ թվում՝ երկաթով: Սիսեռի պարբերական օգտագործումը կօգնի կանխարգելել երկաթպակասորդային անեմիայի զարգացումը:
Սիսեռը բավական մեծ քանակով սննդային մանրաթելեր է պարունակում, ինչն օգնում է արագացնել նյութափոխանակությունը:
Բացի այդ՝ սիսեռում պարունակվող սննդարար նյութերը հեշտությամբ են յուրացվում, որն էլ նպաստում է նիհարելուն։ Սիսեռը ցածր գլիկեմիկ ինդեքս ունի, այն դանդաղ է յուրացվում, այդ պատճառով կարող է օգնել վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը:
Սիսեռը բավական մեծ քանակով վիտամին A է պարունակում, որն անհրաժեշտ է տեսողության պահպանման համար: Այն հակաօքսիդանտ է և պայքարում է ազատ ռադիկալների վնասակար ազդեցության դեմ: