Խուրմայի չիրը համարվում է ամենուժեղ դեղամիջոցը․ Օգտակար հատկություններից լավագույնները

Դիտումներ 476

Խուրմայի չիրը համարվում է ամենուժեղ դեղամիջոցը․ Օգտակար հատկություններից լավագույնները

Խուրմայի պարունակած վիտամինային-հանքային նյութերի համալիրը բաղադրությամբ ավելի լայն է, քան այլ մրգերինը: Եվ սա միակ պատճառը չէ այն ավելի հաճախ օգտագործելու: Ներկայացնում ենք խուրմայի չրի օգտակար հատկություններից լավագույնները․

 

 

Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ
Խուրման բնության կողմից ստեղծված այն հրաշք գործիքն է, որը կարող է պահպանել սիրտ-անոթային առողջ համակարգ: Որպեսզի խուսափեք աթերոսկլերոզի զարգացումից, անհրաժեշտ է օրական 100 գրամ խուրմայով սնվել: 

 



Նիհարելու համար
Խուրման պարունակում է մեծ քանակությամբ սննդարար բջջանյութ, ուստի լավ հագեցնում է: Դրա հետ մեկտեղ, այս պտուղը ցածրկալորիական է, թեև պարունակում է մեծ քանակությամբ շաքար:

Միզաքարային հիվանդություններ
Խխուրմայի պտուղներն ընդունակ են օրգանիզմից դուրս բերել նատրիումի աղերի ավելցուկները, այսինքն միզամուղ հատկություն ունեն և ամենալավ օրգանականն են համարվում օրգանիզմում կարգավորելու նատրիում-կալիում հաշվեկշիռը:

 



Նյարդային համակարգի ամրապնդում
Նրանց, ում տանջում է անքնությունը կամ նևրոզները, խորհուրդ է տրվում օգտագործել թե՛ թարմ խուրմա և թե՛ չիր: Օրական երկու խուրման օգնում է թեթև տանել տհաճությունները և սթրեսները:

Այսքան օգտակար հատկանիշներին հանդերձ, խուրմայի չիրն ունի նաև հակացուցումներ․

 

 

Խուրման հակացուցված է ստամոքսի հիվանդություններով, հատկապես վիրաբուժական միջամտություններ ունեցած, ինչպես նաև շաքարային դիաբետով տառապող մարդկանց` գլյուկոզի մեծ պարունակության համար: Փոքրիկների մոտ խուրման կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա և դիաթեզ:



Ամենաընթերցվածը