Խուճապի մի մատնվեք. Ինչ անել, եթե ոտքի վրա գտնվող անոթը պայթել է

Դիտումներ 1830

Խուճապի մի մատնվեք. Ինչ անել, եթե ոտքի վրա գտնվող անոթը պայթել է

Ինչու կարող է պայթել ոտքի վրա գտնվող անոթը․

Դրան նպաստող բազմաթիվ գործոններ կան:

Դիտարկենք հիմնականները՝

 

 

  • ծանր բեռ
  • գենետիկա
  • երկար քայլել
  • վնասվածք
  • վիտամինների պակաս
  • ցրտահարություն
  • մարմնի զանգվածի ավելցուկ

 

 



Հեմատոմա է ի հայտ գալիս ակնթարթորեն, այն կարող է վերածվել գանգրենայի, սեպսիս առաջացնել։

Երբ անոթը պայթում է, կարող է սկսվել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին արյունահոսություն:

Ներքին արյունահոսությամբ․

  • ձևավորվում է հեմատոմա
  • արյան ճնշումը նվազում է (եթե պայթող անոթը մեծ է եղել)

 

 

Արտաքին արյունահոսությամբ․

  • առատ արյունահոսություն
  • արյունը չի մակարդվում, ինչպես սովորական վերքի դեպքում
  • գլխապտույտ
  • այս հատվածի կողքի մաշկը գունատվում է
  • արյան ճնշումը նվազում է

 



Անհապաղ օգնություն.

 

  • ծածկել վերքը մաքուր շորով, եթե չկա, իսկ դուք գտնվում եք ամայի վայրում, ապա արժե անձեռոցիկը պոկել, 4 անգամ ծալել և դնել  վերքին ( արտաքին արյունահոսության համար)
  • կիրառել ճնշման վիրակապ
  • պառկած դիրք ընդունել և վերջույթը բարձրացնել սրտի վերևում;
  • հնարավորության դեպքում սառը բան քսեք

 



Ամենաընթերցվածը