Խոտաբույս, որը աճում է Հայաստանում և այն բուժում է թոքաբորբը․ Այս տեղեկությունը հաստատել են նաև բժիշկները

Դիտումներ 509

Խոտաբույս, որը աճում է Հայաստանում և այն բուժում է թոքաբորբը․ Այս տեղեկությունը հաստատել են նաև բժիշկները

Այսօր կխոսենք թոքաբորբի և Հայաստանում աճող մի խոտաբույսի մասին, որը բուժում է թոքաբորբը։ 

Թոքաբորբ կամ պնևմոնիա (հուն․՝ πνευμονία - թոքի բորբոքում), բնութագրվում է որպես թոքի շնչական հատվածի սուր վարակային բորբոքում, որը գերազանցապես ախտահարում է ալվեոլները, նրանց մեջ առաջացնելով էքսուդացիա։

 

 

Այս բնութագրումը նշում է ալվեոլների բորբոքման վարակային բնույթը ի տարբերություն ոչ վարակային ախտահարմանը, որը առաջանում է իմունաբանական և ալերգիկ բորբոքման ժամանակ և կոչվում է «պնևմոնիտ»։ Թոքաբորբը սովորաբար առաջանում է բակտերային կամ վիրուսային վարակներով կամ այլ միկրոօրգանիզների պատճառով, որոշ բուժումների կամ ինքնաիմուն հիվանդություններից։ 



Ռիսկի գործոններ են համարվում թոքի այլ հիվանդությունները ինչպիսիք են ցիստիկ ֆիբրոզը, ԹՔՕՀ, և ասթման, շաքարային դիաբետը, սրտային անբավարարությունը, ծխելը, ինսուլտից հետո առաջացած թույլ կենսաակտիվությունը կամ թույլ իմուն համակարգի առկայությունը։ Ախտորոշումը հիմնված է ախտանիշների և ֆիզիկալ հետազոտության վրա։ Կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը, արյան քննությունը, և խորխի ցանքսը կարող են օգնել ախտորոշմանը։ Հիվանդությունը դասակարգվում է կախված այն բանից, թե ինչքանով է այն կապված հասարակության, հիվանդանոցի, կամ բուժհաստատության հետ։

Խոտաբույս, որը աճում է Հայաստանում և այն բուժում է թոքաբորբը․ Այս տեղեկությունը հաստատել են նաև բժիշկները։ Խոսքը գնում է մեղրուկի մասին կամ այլ կերպ անվանում են ՝ պալմոնարիա (Пульмонария):

 

 

Բույսը շատ արժեքավոր մեղրատու է, քանի որ ծաղկում է վաղ գարնանը։ Մեղրատվությունը բավականին բարձր է` 100 կգ/մեկ հա։ Բույսի այլ անվանումներն են` մեղրուկ, մեղրախոտ։ Անգլիայում բույսը մշակվում եւ օգտագործվում է սննդի մեջ։

Մեղրուկն ունի մի քանի վայրի եւ մշակովի տեսակներ։ Տարածված է Տավուշի մարզում։ Աճում է սաղարթախիտ` հատկապես կաղնու եւ հաճարենու անտառներում, բացատներում, թփուտներում, փոքր ձորակներում։

Բուժիչ հատկություններ ունի բույսի վերգետնյա մասը, մթերեք ծաղկման շրջանի սկզբում, երբ բողբոջներն արդեն հասունացել են։ Փռեք բարակ շերտով, չորացրեք հով տեղում կամ ծածկի տակ։ Պահպանեք 1 տարի։

Պարունակում է սալիցիլաթթու, լորձանյութ, դաբաղանյութ, B խմբի եւ C վիտամիններ, ռուտին, զգալի քանակությամբ երկաթ, կրեմնիում, այլ արժեքավոր միկրո եւ մակրոտարրեր։

Ունի բարերար ազդեցություն էնդոկրին համակարգի վրա, արյունարգել, արյունաստեղծ, կապող, փափկեցնող, պարուրող, վերքամոքիչ, հակաբորբոքային, հականեխիչ, խորխաբեր հատկություններ։ Որպես միզամուղ` կիրառվում է միզաքարային հիվանդության, երիկամների եւ միզապարկի բորբոքումների դեպքում։ Նաեւ օգտակար է ստամոքսաբորբի, սակավարյունության բուժման ընթացքում` որպես օժանդակ միջոց։



 

Ինչպես հարյուրավոր տարիներ առաջ, կիրառվում է վերին շնչուղիների եւ թոքերի հիվանդությունների բուժման համար։ Արյան քանակային եւ որակական բաղադրությունը վերականգնելու համար խմում են թուրմը եւ ուտում թարմ տերեւները։

 

 

Մեղրուկը հրաշալի միջոց է դիմադրողականությունը բարձրացնելու համար. 2ճ/գ չոր խոտը 10-15 րոպե թրմեք 300 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ։

– Լողացրեք երեխաներին մեղրուկի թուրմով։

– Արտաքին արյունահոսությունը դադարացնելու, վերքերը բուժելու համար ցանեք խոտի փոշին կամ դրեք թարմ տրորած տերեւները` մեղրուկ թուրմով։

– Արտաքին արյունահոսությունը դադարեցնելու, վերքերը բուժելու համար ցանեք խոտի փոշին կամ դրեք թարմ տրորած տերեւները` մեղրուկը նաեւ յոդ է պարունակում։

Հյութը մեղմացնում է բոլոր տեսակի բորբոքային ընթացքը, կարգավորում օրգանիզմի նյութափոխանակությունը, օգտակար է լյարդին, թութքով հիվանդներին։

– 10-15ճ/գ թարմ հյութը լուծեք 600 մլ եռջրում, խմեք 200-ական մլ, օրը 3-4 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։ Շարունակեք 2-3 շաբաթ։ Զգալիորեն կբարելավեք ձեր առողջական վիճակը։

Մեղրուկը չի կարելի երկար օգտագործել հաճախակի կրկնվող փորկապության դեպքում։

Այսպիսին է այս հրաշալի բույսը` ապահովում է վաղ բերքով մեղուներին, ապաքինում նվազ երեխաներին, բուժում բազմաթիվ հիվանդություններից։ Կարճ է մեղրուկի ծաղկման շրջանը, որից հետո բույս «անհետանում» է` մինչեւ հաջորդ տարվա ձնհալը։



Ամենաընթերցվածը