Խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ քնել․ Միայն իմանաք քանիսին եմ քնում

Դիտումներ 971

Խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ քնել․ Միայն իմանաք քանիսին եմ քնում

Վատ քունը կրճատում է կյանքը։ Քնի պակասը հանգեցնում է գիրության և այլ առողջական խնդիրների։ Սրտանոթային հիվանդություններից մահացության մակարդակը 12%-ով ավելի բարձր է եղել նրանց մոտ, ովքեր քրոնիկաբար բավականաչափ չեն քնում, համեմատած նրանց, ովքեր բավականաչափ քնում են:

Գնացեք քնելու ամեն գիշեր նույն ժամին:

Պետք է քնել ոչ ուշ, քան ժամը 22:00-ն: Մի օգտագործեք հեռախոսներ քնելուց 2-3 ժամ առաջ։ Միացրեք նաև մի գործառույթ, որը կլուսավորի էկրանը դեղին լույսով:

Քայլեք քնելուց առաջ և վեր կացեք առավոտյան ժամը 6-ին:



Միրգ, որն օգնում է ձեզ ավելի արագ քնել և լինել առողջ

Մասնագետները միրգ են անվանել, որի երեկոյան օգտագործումը կօգնի ավելի արագ քնել։ 

ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհի բնակչության 50%-ը տառապում է քնի խանգարումներով։ Հիմնական պատճառը հոգեբանական խնդիրներն են։ 

Բրիտանացի մասնագետները նշել են, որ գիշերային անբավարար կամ անորակ քունը առողջական խնդիրներ է առաջացնում, նվազեցնում ֆիզիկական և մտավոր աշխատանքը օրվա ընթացքում։ 

Մասնագետները նշել են, որ խնդրի մի մասը կարելի է լուծել քնելուց առաջ կիվի ուտելով։ Այս միրգը ոչ միայն օգնում է ավելի արագ քնել, այլև ավելի լավ և երկար: 

 



Կիվին հարուստ է սերոտոնինով։ Այն խթանում է մելատոնինի արտադրությունը՝ հորմոն, որն անհրաժեշտ է մարդուն քնելու համար։ Բացի այդ, սերոտոնինը վերահսկում է քնի փուլերի փոփոխությունը։ 

Կիվին պարունակում է նաև մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք նվազեցնում են սթրեսի մակարդակը։ 

Բացի այդ, պտուղը հարուստ է վիտամին B-ով և պարունակում է ֆոլաթթու: Այս բոլոր նյութերն օգնում են քնի խանգարումների բուժմանը։ 

 

 

Այնուամենայնիվ, մասնագետները զգուշացրել են, որ կիվիի ցանկալի ազդեցությունը չի լինի, եթե քնելուց առաջ մի բաժակ սուրճ կամ կոֆեին պարունակող այլ ըմպելիք խմեք։ 

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը