Մայքլը 4 ամսում նիհարել է 41 կիլոգրամ․ Նա կիսվել է իր գաղտնիքով
Ամերիկացի խոհարարը բացահայտել է իր կերպարանափոխության գաղտնիքը.
Բոստոնի շեֆ խոհարար Մայքլ Սկելֆոն կշռել է 126 կգ, երբ որոշել է նիհարել։ Նրա խոսքով՝ որոշել է ազատվել ավելորդ քաշից ոչ միայն նիհար երեւալու ցանկության, այլեւ առողջական խնդիրների պատճառով։
Սկելֆոյի խոսքով, նա անընդհատ ճնշման բարձրացումներ է ունեցել, սրտի հետ կապված խնդիրներ և եղել է դեպրեսիվ վիճակում։ Հետո նա որոշեց 6 ամսում նիհարել 22 կգ, բայց արդյունքի հասավ շատ ավելի արագ։
Նա մեկ օրում քայլում էր շատ երկար, ինչը նրան ծառայում էր որպես հիանալի ֆիզիկական վարժություն։
Ավելին, Սկելֆոն խիստ դիետա է պահել եւ օրական 1500 կալորիաից ոչ ավել կերել։
«Ես հավատարիմ եմ սպիտակուցային սննդակարգին, ուտում եմ շատ բանջարեղեն և մրգեր: Ընդհանրապես, առանց շաքարի, ածխաջրերի, յուղերի կամ ճարպերի և շատ քիչ կաթնամթերք», - ասաց նա:
Խոհարարը հավելել է, որ այժմ կշռում է 85 կգ և իրեն շատ ավելի լավ է զգում՝ լի էներգիայով և առողջությամբ։