Որո՞նք են կանանց մոտ սրտի կաթվածի ախտանշանները

Դիտումներ 2578

Որո՞նք են կանանց մոտ սրտի կաթվածի ախտանշանները

Սրտի կաթվածը զարգանում է, երբ սրտի որևէ հատվածում նվազում կամ դադարում է արյունահոսքը, բերելով սրտամկանի վնասման։ 

 

 

Ամենահաճախ դիտվող ախտանիշը կրծքավանդակի ցավն է կամ անհարմարության զգացումը սրտի շրջանում, որը կարող է ճառագայթել դեպի ուս, ձեռք, մեջք, պարանոց կամ ծնոտ։ 

 



Կանանց մոտ տարածված ախտանշանները ներառում են կրծքավանդակի և ձախ թևի ցավը, սրտխառնոցը, քրտնարտադրությունը, շնչառության թուլությունը և գլխապտույտը:

 

 

Ավելի քիչ տարածված են տագնապի զգացողությունը, հաճախակի հազը և հանկարծակի խռպոտությունը:



 Բժիշկները նաև նշել են, որ սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները, ինչպիսիք են ծխելը, արյան բարձր ճնշումը և շաքարախտը, կարող են ավելի մեծ վնաս հասցնել կնոջը, քան տղամարդուն:



Ամենաընթերցվածը