Խնձորով կարկանդակներ
Ավանդական կարկանդակների համար կարող եք ամբողջ երեկոն անցկացնել գազօջախի մոտ, ժամանակի մեծ մասը ծախսվում է ձևավորման վրա։ Մենք շատ կհեշտացնենք. շրջանաձև կտրատած խնձորները թաթախում ենք փափուկ կաթնային խմորի մեջ և անմիջապես տապակում:
Բաղադրատոմսի բաղադրիչները շատ պարզ են.
Մեզ անհրաժեշտ կլինի
150 միլիլիտր կաթ, ձու, մեկ թեյի գդալ բուսական յուղ, 120 գրամ ալյուր, 2 ճաշի գդալ շաքարավազ, մեկ թեյի գդալ փխրեցուցիչ, մի պտղունց աղ և 5 քաղցր խնձոր։ ձևավորման համար վերցրեք 60 գրամ շաքարավազ և 0,5 թեյի գդալ դարչին։
Պատրաստման եղանակը
Խորը ամանի մեջ ավելացնել սենյակային ջերմաստիճանի կաթը, ձուն և բուսական յուղը։
Խառնել ամեն ինչ հարիչով, մինչև հարթ լինի: Այժմ ալյուրը մաղում ենք մեկ այլ ամանի մեջ, ավելացնում փխրեցուցիչը, աղն ու շաքարավազը։
Ստացված զանգվածը լցնում ենք նախապես պատրաստված կաթնային զանգվածի մեջ - ունենք մի տեսակ խմոր։
Խնձորից պետք է միջուկը հեռացնել, կարող եք կեղևը թողնել, կամ մաքրելլ։Կտրել օղակների՝ մոտավորապես 45 մլ հաստությամբ։ Այս օղակները թաթախել խմորի մեջ և տապակել մեծ քանակությամբ բուսայուղի մեջ։
Մատուցելուց առաջ ստացված «կարկանդակները» ցանել շաքարի փոշի և դարչին։