Խնձոր թույլատրվում է արդյո՞ք շաքարային դիաբետով հիվանդներին ուտել, թե ոչ

Դիտումներ 349

Խնձոր թույլատրվում է արդյո՞ք շաքարային դիաբետով հիվանդներին ուտել, թե ոչ

Խնձորը ամենաօգտակար մրգերից մեկն է։ Խնձորը պարունակում է վիտամին А, С, Е, B խմբի վիտամիններ, ինչպես նաև բջջանյութ, կրախմալ, պեկտինային նյութեր, շաքար, օրգանական թթուներ (կիտրոնաթթու, խնձորաթթու, գինեթթու և այլն), մակրոտարրեր և միկրոտարրեր՝ երկաթ, կալիում, կալցիում, մանգան, ֆոսֆոր, ֆտոր, վանադիում, բոր, ցինկ և հանքային այլ նյութեր։ Խնձորի կորիզը պարունակում է օգտակար յուղեր, իսկ կեղևը՝ մեծ քանակությամբ ֆլավոնոիդներ։ 

 

 

Օրական ընդամենը 2 հատ խնձորը կարող է մաքրել մարդու  արյունատար համակարգը խոլեստերինային բջիջներից 10-ից 25%-ով: 

 

 

 



Այդ պատճառով, բոլոր այն մարդիկ, ովքեր չեն հետևում առողջ սննդակարգին ու օգտագործում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը բարձրացնող մթերքներ, խորհուրդ է տրվում  հաճախակի օգտագործել խնձոր:

Իսկ խնձոր թույլատրվում է արդյո՞ք շաքարային դիաբետով հիվանդներին ուտել, թե ոչ

 

 

Դիաբետիկներին հակացուցված չէ խնձորը, միայն պետք է չափի մեջ ուտել և քչացնել հատկապես շատ քաղցր խնձորի օգտագործումը։ Եղեք առողջ։



Ամենաընթերցվածը