Խնդրում եմ ասեք ինչ է այս մրգի անունը, բոլորը վիճում են հետս և ասում են, որ դա լոլիկ է

Դիտումներ 2621

Խնդրում եմ ասեք ինչ է այս մրգի անունը, բոլորը վիճում են հետս և ասում են, որ դա լոլիկ է

Լուսանկարում խոշոր կեռասներ են։

 

 

Կեռասենու պտուղները պարունակում են մինչև 15 տոկոս շաքարներ, 11 տոկոս պեկտին, 1,5-2,5 տոկոս օրգանական թթուներ (խնձորի, կիտրոնի, խինինի, սաթի), դաբաղանյութեր, կումարին, ներկանյութ, 0,75-1,3 տոկոս ազոտային նյութեր։ 100 գ հումքի մեջ պարունակվում են հետևյալ վիտամինները` 0,1 մգ կարոտին, 0,32 մգ տոկոֆերոլներ, 15 մգ ասկորբինաթթու, նիացին (PP)-0,4 մգ, բիոտին (H)-0,4 մկգ, B1-0,03 մգ, B2-0,03մգ, B5-0,08 մգ, B6-0,05 մգ, B9-6 մկգ, ֆլավոնոիդ կվերցետին, ռուտին, և այլն։ 



Պտուղը պարունակում է նաև կալիում, մագնիում, ֆոսֆոր, կալցիում, կոբալտ, յոդ, ցինկ, մարգանեց, քրոմ, բոր, մոլիբդեն, ֆտոր, պղինձ, երկաթ։

 

 

Կորիզում` 25-30 տոկոս ճարպայուղ, ամիգդալին, եթերային նյութեր, իսկ տերևներում՝ դաբաղանյութ, ֆիտոնցիդներ, կումարին, ամիգդալին։



Բալենու համեմատ` կեռասենու պտուղներն ավելի հարուստ են կարոտինով եւ երկաթով, սակայն զիջում են ֆոլիաթթվի, B խմբի վիտամինների քանակությամբ։ Ավանդական բժշկությունը խորհուրդ է տալիս բուժական նպատակներով օգտագործել կեռասենու պտուղները աղեստամոքսային հիվանդությունների, անեմիայի, իսկ տերեւներն ու ծաղիկները` մրսածության դեպքում։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում են կեռասենու պտուղները, պտղակոթերը, տերեւը, բողբոջը, ծաղիկները եւ արմատը։

Խորհուրդ է տրվում կեռասն ընդգրկել երեխաների սննդի մեջ։ Ի տարբերություն բալենու պտուղների` օգտակար է բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի, 12-մատնյա աղիի, ստամոքսի խոցի դեպքում։

Կեռասն ունի միզամուղ հատկություն, որի շնորհիվ թեթեւացնում է վիճակն այտուցների ժամանակ։ Կեռասի պտուղները եւ հյութը կանոնավորում են երիկամների եւ լյարդի աշխատանքը, օգտակար են արթրիտի, հոդատապի, ռեւմատիզմի դեպքում։ Կեռասի մուգ կարմիր պտուղները հատկապես նպաստում են արյունատար անոթների պատերի ամրացմանը, որի շնորհիվ օգտակար են հիպերտոնիայով եւ աթերոսկլերոզով հիվանդներին։



Ամենաընթերցվածը