Խաղողի օգտակար հատկությունները

Դիտումներ 409

Խաղողի օգտակար հատկությունները

Համեղ միրգ լինելուց զատ, խաղողը օժտված է մի շարք օգտակար հատկություններով։ Խաղողը հարուստ է վիտամիններ A-ով, C-ով, B6-ով և պարունակում է ֆոլիաթթու:

 

 

Հիշեցնենք, որ խաղողը մի շարք հանքանյութերի՝ կալիումի, կալցիումի, երկաթի, ֆոսֆորի, մագնեզիումի և սելենի աղբյուր է: Խաղողի բաղադրիչները գերազանց հակաբորբոքային հատկություններ ունեն: 



Խաղողը խորհուրդ է տրվում սակավարյունությամբ տառապող մարդկանց, քանի որ նպաստում է էրիտրոցիտների քանակի աճին, հեմոգլոբինի բարձրացմանը և այլն: խաղողի հիմնական հարստությունը նրանում պարունակվող գլյուկոզան և ֆրուկտոզան են: Խաղողի հատիկների մեջ պարունակվող շաքարը էապես չի փոփոխվում մարսողության ժամանակ և անմիջապես ներծծվում է արյան մեջ, ինչը բարերար ազդեցություն է ունենում մկանային տոնուսի վրա՝ ուժեղացնելով սրտամկանի կծկումներն ու արագացնելով օրգանիզմի նյութափոխանակությունը, ինչպես նաև՝ լայնացնելով արյունատար անոթները:

 

 

 Խաղողը հիանալի դեղամիջոց է փորկապության դեմ: Այն համարվում է լուծողական սննդամթերք, քանի որ պարունակում է օրգանական թթու, շաքար և ցելյուլոզ: Խաղողը նաև թեթևացնում է քրոնիկ փորկապությունը՝ բարձրացնելով ստամոքսի և աղիների տոնուսը: 



Օգտագործվում է թոքի հիվանդությունների կանխարգելման և բուժման համար։ Կարգավորում է մարսողությունը, լավացնում նյութափոխանակությունը, օգնում փորկապության ժամանակ։ Կանխարգելում և բուժում է նաև երիկամների ու լյարդի հիվանդությունները։ Օգնում է հոդացավերի ժամանակ։

 

 

Օգտակար է նյարդային համակարգի համար, օգնում է ազատվել սթրեսից, դեպրեսիայից, կարգավորում է քունը։ Խաղողի մեջ առկա ֆլավոնոիդները պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք կանխում են ազատ ռադիկալների գործունեության հետևանքով առաջացող կատարակտը: Հիշեցնենք, որ ազատ ռադիկալների գործունեությունից են առաջանում սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը և տարիքային հիվանդությունները:



Ամենաընթերցվածը