Թեյ, որը բուժում է լյարդը և ազատում ճարպակալումից

Դիտումներ 6834

Թեյ, որը բուժում է լյարդը և ազատում ճարպակալումից

Կոճապղպեղն ավելացնում են տարբեր ուտեստների մեջ, դրա հիման վրա պատրաստվում է նաև թեյ։ Խմիչքը շատ բուրավետ է, հարուստ և գունեղ։

 

 

Կոճապղպեղի թեյը հիանալի միջոց է մկանների ցավի, մրսածության, գրիպի և գլխացավերի դեմ: Այս ըմպելիքն օգնում է ոչնչացնել գրիպ և մրսածություն առաջացնող վիրուսը։

 

 

 

Օրական մեկ բաժակ կոճապղպեղով թեյը զգալիորեն նվազեցնում է ինսուլտի հավանականությունը։ Բանն այն է, որ կոճապղպեղը նոսրացնում է արյունը, ինչը դժվարացնում է արյան անոթները խցանող թրոմբների (արյան խցանումների) առաջացումը։

Կոճապղպեղի թեյն անփոխարինելի է նիհարելու համար՝ եթերայուղերը դրա բաղադրության մեջ արագացնում են օրգանիզմում նյութափոխանակության գործընթացները։



Կոճապղպեղով թեյ պատրաստելու համար ձեզ հարկավոր է՝

մեղր

¼ թ/գ աղացած քրքում

¼ թ/գ աղացած կոճապղպեղ

1 բաժակ ջուր

 

 



Քրքումի և կոճապղպեղի փոշու վրա լցնել եռացրած ջուր, ավելացնել մեղր, ապա ծածկել և թողնել եփվի 15-20 րոպե։ Այնուհետև թեյը քամեք բաժակի մեջ։

Կոճապղպեղի թեյին կարելի է ավելացնել տարբեր համեմունքներ՝ դարչին, հիլ, մեխակ։



Ամենաընթերցվածը