Վիտամինային սմուզի, որն ամրացնում է իմունային համակարգը

Դիտումներ 360

Վիտամինային սմուզի, որն ամրացնում է իմունային համակարգը

Սպիտակուցներ, վիտամին C և շատ մանրաթելեր և էներգիա ամբողջ օրվա համար:

Ձմռան ամիսներին մենք արևի և վիտամինների պակաս ունենք։ Եվ մենք կարող ենք շտկել այս իրավիճակը՝ ամեն օր համեղ և առողջարար սմուզիներ ընդունելով։

 Սմուզին հիանալի միջոց է առավելագույն քանակությամբ հանքանյութեր և վիտամիններ ստանալու համար: Այն նաև արագ է պատրաստվում և հեշտ է ձեզ հետ վերցնել:

Եթե ​​չեք սիրում աղցաններ կամ ժամանակ չունեք դրանք պատրաստելու համար, ապա խորհուրդ ենք տալիս փորձել սմուզիներ։

Հատկապես խորհուրդ է տրվում երեխաներին և 50 տարեկանից բարձր մարդկանց: Կանոնավոր օգտագործման արդյունքում կուժեղանա իմունիտետը, կբարելավի աղիների աշխատանքը։



 Ձեզ ենք առաջարկում ենք գերհամեղ բաղադրատոմս, որի արդյունքը նկատելի կլինի 1-2շաբաթ  կանոնավոր օգտագործելու դեպքում:

  Բաղադրիչներ

1ճ/գ  նուշ՝ թրջած ջրի մեջ 8-10 ժամ
1/4 բաժակ բնական առանց շաքարի յոգուրտ կամ կեֆիր
2 կիվի` կեղևազրկված
2 ճ/գ թարմ կամ սառեցված խաղող, կարող եք նաև փոխարինել 7 կորիզահան արված խուրմայովով կամ մեկ ճաշի գդալ չամիչով (լվացված և թրմված 2-3 ժամ՝ եռացրած ջրի մեջ)
1մեծ բուռ սպանախի տերև (կարող եք օգտագործել թարմ կամ սառեցված)
1 թեյի գդալ չիայի, կտավատի կամ քնջութի սերմեր (ըստ ցանկության)
 1մեծ կամ 2 փոքր բանան
350-400 մլ ջուր։

Բոլոր բաղադրիչները լցնում ենք բլենդերի մեջ և հարում ենք մինչև յուղալի դառնալը։ Լցնել բաժակների մեջ և վրան ավելացնել թարմ կիվիի կտոր։



Ամենաընթերցվածը